Ի՞նչ փաստաթուղթ է ստորագրվելու Մոսկվայում․Պուտինը նշել էր զիջումների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Փաշինյան-Ալիև-Պուտին եռակողմ հանդիպման մասին տեղեկությունները պաշտոնական Երևանը չի հաստատում, միևնույն ժամանակ, սակայն, ընդունում են՝ կան տարբեր ձևաչափերով տարբեր հանդիպումների առաջարկներ, որոնք քննարկման փուլում են:

Հիշեցնենք՝ մի քանի օր է՝ հայկական և ռուսական լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ Մոսկվայում նոյեմբերի առաջին տասնօրյակում սպասվում է Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում, որի ընթացքում եռակողմ հայտարարություններ են ստորագրվելու:

Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի կողմից վերջերս հիմնադրված «Ալիք Մեդիա-Հայաստան» լրատվամիջոցն առաջինը հրապարակեց այս տեղեկությունն ու ընդգծեց՝ նոյեմբերի 9-ը հատուկ է ընտրվել, քանի որ նախորդ տարի այդ օրը Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը ստորագրեցին եռակողմ հայտարարություն, որով դադարեցվեցին ռազմական գործողությունները:

Վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանը միաժամանակ ակնարկում է՝ Փաշինյանի և Ալիևի միջև փաստաթղթերի ստորագրումը չի կարող համարվել կամ ներկայացվել ժողովրդի թիկունքում արված գործողություն, քանի որ այդ աշխատանքները մեկնարկել են այս տարվա հունվարից:

Լրատվամիջոցները երկու փաստաթղթի ստորագրման մասին են հայտնում: Առաջինը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանն ու սահմանագծմանը, որով Երևանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների խորհրդային սահմանների քարտեզները, իսկ երկրորդն առնչվում է տարածաշրջանում ճանապարհների ափաշրջափակմանը:

Մոսկվային կայանալիք առաջիկա հանդիպման մասին տեղեկությունների արտահոսքը լրատվամիջոցները, այդ թվում՝ նաև ռուսական պետական, անում են Պուտինի մեկ այլ ուշագրավ հայտարարության ֆոնին: Օրերս Ռուսաստանի ղեկավարը հայտարարել էր, որ դեմարկացիան և դելիմիտացիան Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է իրականացվել միայն Ռուսաստանի մասնակցությամբ:

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը քիչ հավանական է համարում այն, որ Մոսկվայում Փաշինյանն ու Ալիևը Պուտինի ներկայությամբ միջազգային պայմանագիր կստորագրեն: Ըստ քաղաքագետի՝ կան հակասություններ, որոնք թույլ չեն տա այդ փաստաթղթերը ստորագրել:

Նոյեմբերի սկզբին կայանալիք հանդիպման և ստորագրվելիք փաստաթղթերի մասին տեղեկությունների ֆոնին խորհրդարանական ընդդիմությունը նախատեսում է վաղը Ազգային ժողովում քննարկում անցկացնել սահմանների դելիմիտացիայի հարցով։

Ընդդիմությունը Փաշինյանից ցանկանում է ստանալ հարցի պատասխանը, թե ի՞նչ փաստաթղթեր է առաջիկայում ստորագրելու:

Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում որևէ կերպ չի անդրադարձել ստորագրվելիք փաստաթղթերի և Ալիևի հետ Մոսկվայում հանդիպման մասին մամուլում շրջանառվող տեղեկություններին, սակայն խոսել է սահմանների դելիմիտացիայի անհրաժեշտության մասին:

Ի՞նչ է սպասվում Հայաստանին 44-օրյա պատերազմի ավարտից մեկ տարի անց՝ անհայտ է: Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ հայ ժողովուրդը կարևոր որոշումների մասին տեղեկանում է դրանց ընդունվելուց հետո միայն:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան