Apple-ը սպառնացել է հեռացնել Facebook-ն ու Instagram-ը App Store-ից՝ մարդկանց թրաֆիքինգի պատճառով

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երկու տարի առաջ Apple-ը սպառնացել է հեռացնել Facebook-ն ու Instagram-ը App Store-ից՝ մարդկանց թրաֆիքինգի պատճառով, այն բանից հետո, երբ տեղեկություններ են հայտնվել «առցանց ստրուկների շուկայում» Մերձավոր Արևելքում աղքատ ասիացի և աֆրիկացի ծառաների առևտրի ու վաճառքի մասին, գրում է Daily Mail-ը։

Դրամատիկ սպառնալիքը բացահայտվել է Facebook-ի աշխատակից Ֆրենսիս Հաուգենի կողմից հրապարակված ներքին փաստաթղթերից, որտեղ մանրամասն նկարագրված է, թե ինչպես է Facebook-ն ու Instagram-ն օգտագործվել՝ խոցելի կանանց որպես կենդանի օգնական վարձելու հարցում:

Համաձայն զեկույցի և Facebook-ի ներքին փաստաթղթերի՝ տնային աշխատողները կենտրոնացած են Սաուդյան Արաբիայում, Եգիպտոսում ու Քուվեյթում և գալիս են Հարավային Ասիայի ավելի աղքատ երկրներից, հիմնականում Ֆիլիպիններից, ինչպես նաև Աֆրիկայից:

Apple-ը հետ է կանգնել իր մտադրությունից այն բանից հետո, երբ Facebook-ն անջատել է կանանց գովազդող մոտ 1000 էջեր։

Տեղեկացվում է, որ Facebook-ը խնդրի մասին տեղյակ է եղել դեռևս Apple-ի սպառնալիքից մեկ տարի առաջ, նույնիսկ  ծածկանուն է ունեցել՝ «HEx» կամ «մարդկանց շահագործում»։

Տաթև Ֆռանգյան