Ո՞ր Փաշինյանն է ավելի ազնիվ. նախկի՞ն, թե՞ ներկա. Թովմասյանը՝ տարածքներ նվաճել-չնվաճելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Հետևողականորեն շարժվելու ենք պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետությունը զինված ուժերը զարգացնելու ենք ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպավելու համար։ Հայաստանը տարածքներ նվաճելու մտադրություն չունի»,- «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին այսօր հայտարարեց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս հատրարության վերաբերյալ հնչում են քննադատություններ: Factor.am-ի հետ թեմայի շուրջ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովասյանը նշեց. «Ես ուզում եմ Նիկոլ Փաշինյանին հակադարձել իր իսկ խոսքերով: Կհիշեք՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց. «Նոր պատերզմ. նոր տարածքներ», այդ ժամանակ իշխանության շատ պատգամավորներ ու գործիչներ հայտարարում էին, որ պաշտպանության նախարարը այլ բան չի կարող հայտարարել,  քան նոր տարածքների նվաճման նպատակադրման մասին, և դա բնական է, որովհետև ցանկացած երկիր իր առաջ հզորանալու խնդիր է դնում:

Իսկ այսօր մենք գործ ունենք հակառակ պատկերի հետ. Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ նպատակ չկա հզորանալու և նոր տարածքներ նվաճելու: Ես ուզում եմ հասկանալ՝ ո՞ր Նիկոլ Փաշինյանն է ավելի ազնիվ իր խոսքերում, այն Նիկոլ Փաշինյանը, որ ասում էր՝ պաշտպանության նախարարը չի կարող այլ բան հայտարարել, քան տարածքներ նվաճելու մասին, թե՞ այն Նիկոլ Փաշինյանը, որ այսօր խելոք նստած ասում է՝ մենք նոր տարածքներ նվաճելու մտադրություն չունենք: Կարծում եմ՝ անձի երկվության խնդիր ունենք, սա պետք է հստակ արձանագրենք և իշխանությունից անկեղծություն պահանջենք՝ ո՞ր Նիկոլ Փաշինյանին հավատանք»:

Մանրամասները՝ տեսանյութում: