Բաքուն շարունակում է հակաիրանական գործողությունները․ Ադրբեջանում արգելափակել են իրանամետ մի շարք կայքեր

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թեհրանի ու Բաքվի միջև լարվածությունը, թվում է, վերջին օրերին թուլացել է՝ պայմանավորված նաև Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սեպտեմբերի 15-ին ձերբակալված իրանցի երկու վարորդների ազատ արձակմամբ։ Սակայն Ադրբեջանում հակաիրանական գործընթացները շարունակվում են։
Մասնավորապես, հիմա էլ Ադրբեջանում արգելափակել են մի շարք իրանամետ շիաական կայքեր։ Խոսքը deyerler.org, maide.az, ahlibeyt.az, ehlibet.info, shia.az, islaminsesi.org կայքերի մասին է։ Նրանց քարոզչությունը յութուբում ևս արգելվել է։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ադրբեջանցի կոմպոզիտոր ու մշակութաբան Էլմիր Միրզոևը։
Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում իրանամետ կայքերի այգելափակման լուրն ակտիվորեն տարածվում ու քննարկվում է։

Նշենք, որ Ադրբեջանի իշխանությունները նաև իրանամետ շիա հոգևոր գործիչների ձերբակալություններ ու հարցաքննություններ են իրականացնում։ Ավելի վաղ ձերբակալվել էին «Ադրբեջանի հոգևոր գործիչներ» հասարակական միության 5 անդամներ՝ Սարդար Բաբաևը, Գադիր Մամեդովը, Ջալալ Շաֆիևը, Ալի Մուսաևը և Թամկին Ջաֆարովը։ Ի դեպ, դատարանի որոշմամբ՝ Բաբաևը 4 ամսով կալանավորվել է, նրան պետական դավաճանության մեջ են մեղադրում։ Ձերբակալվել, հարցաքննվել, ապա ազատ է արձակվել նաև հայտնի շիա աստվածաբան, Կրոնի և խղճի ազատության պաշտպանության կենտրոնի ղեկավար Իլգար Իբրահիմօղլուն։

Հավելենք, որ նախօրեին հեռախոսազրույց են ունեցել Ւրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Հայտնի չէ՝ արդյո՞ք այս հարցերը քննարկվել են։ Զրույցից հետո Իրանի ԱԳ նախարարը Թվիթերում գրել է, որ անկեղծ, կառուցողական և ջերմ զրույց է կայացել լիարժեք հարաբերությունների ճանապարհային քարտեզի շուրջ։ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ երկու կառավարությունների և երկու ազգերի միջև հարաբերությունները զարգանում են փոխադարձ հարգանքի հիման վրա։

Էմմա Չոբանյան