Թուրքիա-Արևմուտք հարաբերությունների լարվածության ֆոնին թուրքական լիրան արժեզրկման նոր ռեկորդ է սահմանել

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքական լիրան այսօր արժեզրկման նոր՝ ամենցածր մակարդակին է հասել, քանի որ Անկարայի ու Արևմուտքի միջև լարվածությունն ուղեկցվում է ոչ ավանդական դրամավարկային քաղաքականությամբ ու գնաճով, գրում է Reuters գործակալությունը։

Լիրան արժեզրկվել է ավելի քան 2 տոկոսով՝ մոտենալով 1 դոլարի նկատմամբ 10-ի․ նման փոխարժեք երբեք չէր եղել։ Նշվում է, որ սա տեղի է ունեցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ակտիվիստ Օսման Քավալային ազատ արձակելու համատեղ պահաջից հետո ԱՄՆ-ի ու ևս 9-ը արևմտյան երկրների դեսպաններին արտաքսելու հրամանից հետո։

Թուրքիայի լարված հարաբերութունները ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ Քավալայի գործի շուրջ տեղի են ունենում կառավարության կողմից դրամավարկային քաղաքականությանը միջամտելու մտահոգությունների աճի ֆոնին։ Լիրայի համար 2021 թվականին կորուստները հասել են 24 տոկոսի, ինչն ամենավատ ցուցանիշն է զարգացող երկրների շուկայում։

«Եթե քաղաքական գործիչներն օտարերկրացիներին դարձնում են «բուգիմեն», ավելի հեշտ է վաճառել ճնշումը, որը ստեղծվել է թույլ լիրայի կողմից՝ որպես քաղաքական ինքնավարության համար վճարվող գին։ Դա նաև նշանակում է, որ դրամավարկային քաղաքականության շրջադարձը հիմա թվում է ավելի քիչ հավանական։ Եվ դա վատ նորություն է լիրայի համար»,- ասել է Commerzbank-ի արտարժույթի և ապրանքային հետազոտությունների բաժնի ղեկավար Ուլրիխ Լյոխտմանը:

Թուրքիայի պետական վարկատուներ Ziraat Bank-ը, Vakifbank-ը և Halkbank-ը նվազեցրել են իրենց տոկոսադրույքները 200 բազային կետով։ Այս մասին ասվում է այսօր տարածված համատեղ հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան