Դեմարկացիան ու դելիմիտացիան առաջինը պետք են ՀՀ-ին, դա ավելի անվտանգ է դարձնելու մեր սահմանները, ինչը մենք այսօր չունենք. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
28.10.2026 | 18:10
Արարատ Միրզոյանը՝ վիզաների ազատականացման ժամկետի մասին // 46 զոհ Իսպանիայում գնացքների վթարից․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 18:08
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով գումարները կդեպոնացվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:05
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի առաջին ներկայացուցչի արդյունքը.  ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:00
«Գնում ես՝ չուկ-չակ-չարակ-չակ, մեկ էլ պրծնում ա ճանապարհը»․ Փաշինյանը հեգնեց երկաթուղու մասին հարցադրումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:51
Նեթանյահուի դաշինքն առաջատարն է քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետո
28.10.2026 | 17:42
Երկաթուղին լինելու է մեկգծային․ Մհեր Գրիգորյանը մանրամասներ հայտնեց TRIPP-ից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:36
Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում
28.10.2026 | 17:29
Դիմել ենք 3-րդ երկրների, չի ստացվում․ Միրզոյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով միջնորդելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:17
Զորավարժարաններից մեկում վրանային մեծ ավան է կառուցվում․ Սուրեն Պապիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 17:12
Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտուից»
Բոլորը

«Ես նման տեղեկատվություն չունեմ: Խորհուրդ եմ տալիս տուրք չտալ անհայտ աղբյուրներից արտահոսքերին և հետևել պաշտոնական լրահոսին»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով  մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե նոյեմբերի 9-ին՝ 44-օրյա պատերազմի դադարեցումից  մեկ տարի անց Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում նոր փաստաթուղթ են ստորագրելու, որով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչելու են միմյանց տարածքային ամբողջականությունը, տրվելու է սահմանազատման և սահմանագծման աշխատանքների մեկնարկը:

«Բոլորին հայտնի է, որ կոմունիկացիաների բացման նպատակով  հայ-ադրբեջանա-ռուսական եռակողմ ֆորմատ կա, որն աշխատանքներ է իրականացնում, նպատակը վերջում ինչ-որ արդյունքի հասնելն է:

Դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին բազմիցս հայտարարել է վարչապետը, մենք էլ ենք հայտարարել, որ դեմարկացիան ու դելիմիտացիան առաջինը պետք են ՀՀ-ին, դա ավելի անվտանգ է դարձնելու մեր սահմանները, ինչը մենք այսօր չունենք»,- նշեց Թորոսյանը՝ հավելելով, որ դա չպետք է ներկայացնել որպես թաքուն գործողություն, եթե դա ինչ-որ մի օր տեղի ունենա, սակայն այսօր դրա մասին խոսելը վաղ է:

Մանրամասները՝ տեսանյութում: