Նոր աշխարհում Հայաստանի նման փոքր երկրների համար նոր հնարավորություններ են լինելու. ի պատիվ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցների` ընդունելություն նախագահի անունից

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում, հոկտեմբերի 24-ի երեկոյան նախագահ Արմեն Սարգսյանի անունից, ի պատիվ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցների, կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել գագաթնաժողովին մասնակցելու և հետաքրքիր ու կարևոր քննարկումների համար: «Սա Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովի ամփոփիչ հանդիպումն է, և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին և իմ գործընկեր Թիերի Մալըրեին: Մենք հանդիպել ենք 1996-ին, երբ ես վարչապետ էի, իսկ Թիերին աշխատում էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում: Այնուհետև մենք հանդիպեցինք Դավոսում՝ համաշխարհային տնտեսական ֆորումում, որտեղ նա աշխատում էր, և դրանից հետո լավ ընկերներ դարձանք: Երբ առաջին անգամ Շամոնիում մասնակցեցի «Մտքերի գագաթնաժողով»-ին, որի կազմակերպիչն է Թիերին, այն շատ հավանեցի: Մենք որոշեցինք Մտքերի գագաթնաժողով կազմակերպել նաև Շամոնիից դուրս՝ Հայաստանում: Եվ արդեն երրորդ անգամ այն իրականություն է դառնում»:

Խոսելով հաջորդ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի և դրա կարևորության մասին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ այն նախատեսվում է անցկացնել 2022 թվականի սեպտեմբերին: «Հաջորդ տարի, ինչպես գիտեք, միջոցառումը կազմակերպվելու է STARMUS փառատոնի հետ միասին: Մենք կհավաքվենք՝ հիշելով անցյալը, սակայն նայելով ապագային, հանրահռչակելով գիտությունը, տեխնոլոգիաները, մշակույթը, երաժշտությունը, գիտելիքը,- նշել է նախագահը: -Նոր աշխարհում նոր հնարավորություններ են լինելու Հայաստանի նման փոքր երկրների համար, ձեզ հետ միասին կկարողանանք մեր տեղը գտնել ապագայում»:

«Մտքերի գագաթնաժողով»-ի կազմակերպիչ, «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսի հիմնադիր Թիերի Մալըրեն շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ հյուրընկալության և գագաթնաժողովում ունեցած ներդրման, «Մտքերի հայկական գագաթնաժողովը» բարձր մակարդակով անցկացնելուն ցուցաբերած մեծ աջակցության համար:

«Երբ սովորաբար եզրափակում ենք «Մտքերի գագաթնաժողովը», ցանկանում ենք վստահ լինել, որ դուք երեք բան ունեք՝ նոր ընկեր, նոր գաղափար և նոր ծրագիր: Մենք Դիլիջանից, Հայաստանից հեռանում ենք մեզ հետ տանելով նոր բարեկամներ, նոր գաղափարներ,- նշել է Թիերի Մալըրեն: -Հույս ունեմ, որ այս օրերի ընթացքում ծնված գաղափարներից առնվազն մի քանիսը շոշափելի արդյունքներ կգրանցեն, ինչը օգուտներ կբերի ձեր երկրին: Մենք անհամբեր կսպասենք չորրորդ «Մտքերի հայկական գագաթնաժողովին»: