ՀԱՊԿ երկրների զինծառայողները սկսել են զորքերի և զինտեխնիկայի դուրսբերումը Տաջիկստանից

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների զինծառայողները սկսել են զորքերի և զինտեխնիկայի դուրսբերումը Տաջիկստանից՝ Աֆղանստանի սահմանի մոտ անցկացվող զորավարժություններից հետո։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։

«Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի զինծառայողները, որոնք ներգրավված են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) համատեղ զորավարժություններում, Հարբ-Մայդոն և Մոմիրաք զորավարժարաններից սկսել են վերադառնալ իրենց մշտական տեղակայման վայրեր»,- հաղորդում է Կենտրոնական զինվորական շրջանի մամուլի ծառայությունը:

Զորքերի և զինտեխնիկայի տեղափոխմանը ներգրավված են 201-րդ ռազմակայանի ավիացիոն խմբի ուղղաթիռները և օդատիեզերական ուժերի ինքնաթիռները։

Հոկտեմբերի 18-23-ը Աֆղանստանի հետ սահմանից ոչ հեռու Տաջիկստանի երկու ուսումնական զորավարժարաններում անցկացվել են ՀԱՊԿ միանգամից երեք զորավարժություններ՝ «Որոնում 2021» հետախուզական զորավարժությունները, «Փոխգործակցություն 2021» արագ արձագանքման ուժերի վարժանքներն ու «Էշելոն -2021» նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումների վարժանքները։

Զորավարժություններին մասնակցել են ՀԱՊԿ երկրների ավելի քան չորս հազար զինծառայողներ և ավելի քան 500 միավոր տեխնիկա:

Տաթև Ֆռանգյան