ՌԴ որոշ մարզերում լոքդաուն է հայտարարվել

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ռուսաստանի վեց շրջաններում՝ Վորոնեժի, Նիժնի Նովգորոդի, Նովգորոդի, Կուրսկի, Սամարայի մարզերում և Պերմի երկրամասում, այսօրվանից սկսվել են ոչ աշխատանքային օրերը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Դրանք սահմանվել են մարզային իշխանությունների կողմից՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ ՌԴ այս սուբյեկտներում ոչ աշխատանքային օրերը չեն համընկնում դաշնային ոչ աշխատանքային օրերի հետ, որոնք սահմանվել են հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը: Մի շարք այլ շրջաններում դրանք նույնպես կսկսվեն ավելի վաղ․ Հյուսիսային Օսիայում՝ հոկտեմբերի 26-ից, Սարատովի մարզում՝ 27-ից, Մոսկվայում և Մոսկվայի մարզում՝ 28-ից։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարզերի ղեկավարներին հնարավորություն է տվել լրացուցիչ ոչ աշխատանքային օրեր սահմանել ըստ իրենց հայեցողության՝ տեղում իրավիճակից ելնելով։ Նա չի բացառել, որ Ռուսաստանի որոշ սուբյեկտներում դրանք կարող են տևել նաևւ նոյեմբերի 7-ից հետո։

Ռուսաստանը թարմացրել է COVID-19-ով վարակվածների ցուցանիշի առավելագույնը․ այն մոտենում է 38 հազարի։ Այս մասին ասված է օպերատիվ շտաբի հաղորդագրության մեջ։

«Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի 85 մարզերում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19)  37,930 դեպք, այդ թվում 3387-ը (9%-ը)՝ առանց կլինիկական դրսևորումների»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախորդ ռեկորդը գրանցվել էր հոկտեմբերի 23-ին (37,678), իսկ երեկ հայտնաբերվել է վարակի 35,660 նոր դեպք։ Աճի տեմպը 0.43-ից հասել է 0.46%-ի:

Տաթև Ֆռանգյան