Սուդանում զինվորականները ձերբակալել են անցումային կառավարության անդամներին․ մոլեգնած ամբոխը փողոցներում անվադողեր է այրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Սուդանում զինված անձինք ձերբակալել են անցումային կառավարության անդամներին, այդ թվում՝ վարչապետին, երկրում սրվող քաղաքական ճգնաժամի պայմաններում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Երկրի մայրաքաղաքում ցուցարարները բողոքում են ռազմական հեղաշրջման դեմ։

Երկուշաբթի անհայտ զինվորականների կողմից կալանավորվել են նախարարների կաբինետի առնվազն չորս նախարարներ: Հաղորդումներից մեկի համաձայն՝ ձերբակալվել է նաև վարչապետ Աբդուլլահ Համդուկը:

«Ալ Հադաթ» հեռուստաալիքը՝ վկայակոչելով անանուն աղբյուրներին, հայտնում է, որ Համդուկը տնային կալանքի տակ է գտնվում։

Reuters գործակալությունն էլ, հղում կատարելով 3 աղբյուրի, գրում է, որ արդեն ձերբակալվել է Սուդանի կառավարության մեծ մասը։ Հայտնի չէ, թե կոնկրետ ովքեր են իրականացնում ձերբակալությունները։

Ականատեսները հայտնում են, որ Սուդանի մայրաքաղաք Խարթումում չի գործում համացանցը, սրա հետ մեկտեղ սոցցանցերում լուսանկարներ են հայտնվել, որոնցում մոլեգնած ամբոխը փողոցներում անվադողեր է այրում։ «Ալ-Արաբիա» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ փակ է մայրաքաղաքի օդանավակայանը, դադարեցվել են միջազգային չվերթները։

Ռազմական և կիսառազմական ուժեր են տեղակայվել Խարթումում՝ սահմանափակելու խաղաղ բնակիչների տեղաշարժը, մինչդեռ ազգային դրոշներով ցուցարարները անվադողեր են այրում քաղաքի տարբեր հատվածներում, Reuters-ին պատմել է ականատեսներից մեկը:

Սուդանի հիմնական քաղաքացիական դեմոկրատական խմբերը կոչ են արել իրենց կողմնակիցներին դիմակայել ցանկացած ռազմական հեղաշրջման: Վարչապետ Համդուկը նաև կոչ է արել ժողովրդին դուրս գալ փողոց՝ խաղաղ ճանապարհով պաշտպանելու հեղափոխությունը, հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի տեղեկատվության նախարարությանը։

Տեղեկատվության նախարարությունը հաստատում է, որ վարչապետը տնային կալանքի տակ է գտնվում ռազմական հեղաշրջման պատճառով, հաղորդում է Associated Press-ը։

Ձերբակալությունների մասին հայտնի է դարձել ռազմական և քաղաքացիական անցումային իշխանությունների միջև աճող լարվածության ֆոնին, որոնք բաժանել էին իշխանությունը 2019 թվականին նախագահ Օմար ալ-Բաշիրի պաշտոնանկությունից հետո ամիսներ շարունակվող փողոցային բողոքի ցույցերից հետո։

 

Տաթև Ֆռանգյան