Հայաստանի բռնցքամարտի երիտասարդների հավաքականը ԵԱ առաջնությունն ավարտել էր 2 ոսկե, 2 արծաթե և մեկ բրոնզե մեդալով
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդների հավաքականը Եվրոպայի առաջնությանը թիմային հաշվարկում գրավել է 3-րդ տեղը։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Երիտասարդների հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտել էր 2 ոսկե, 2 արծաթե և մեկ բրոնզե մեդալով։
Չեմպիոնի տիտղոսը նվաճել էին 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը և 86 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը։ 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը և 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը դարձել էին արծաթե մեդալակիր, իսկ 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանն արժանացել էր բրոնզե մեդալի։