«Մտքերի գագաթնաժողով»-ներն ավելի լավ աշխարհ ունենալու համար գաղափարներ ու լուծումներ որոնելու միակ ճանապարհն են. Ռոջեր Գրեյս

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում «Մտքերի գագաթնաժողով»-ի կազմակերպիչ, «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսի հիմնադիր Թիերի Մալըրեն «Ապագայի զրույցներ» խորագրի ներքո քննարկում է ունեցել բրազիլական ջիու-ջիթսուի աշխարհի բազմակի չեմպիոն, «Ռոջեր Գրեյսի ակադեմիա»-ի հիմնադիր Ռոջեր Գրեյսիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք նախագահականի մամուլի ծառայությունից։

Ի պատասխան Թիերի Մալըրեի հարցի, թե ինչ է նշանակում ջիու-ջիթսուն Ռոջեր Գրեյսիի համար՝ հանրահայտ մարզիկը նշել է, որ իր ընտանիքն ինչ-որ առումով հեղափոխությունն է արել այդ մարտարվեստում. «Իմ ընտանիքը փոխել է այդ մարտարվեստի ձևը՝ այն ավելի ոչ ագրեսիվ դարձնելով։ Իմ պապը ցանկացել է ցույց տալ, թե ջիու-ջիթսուն ինչքան կարևոր է աշխարհի, մարդկանց համար»։

Խոսելով «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասին՝ Գրեյսին նշել է, որ ուրախ է Հայաստան այցի և նման միջոցառմանը մասնակցելու համար։ «Սա իմ առաջին այցն է Հայաստան։ Այն ամենը, ինչ տեսել եմ, ուղղակի հիասքանչ է,- ասել է հանրահայտ մարզիկը։ -Կարծում եմ՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի նման միջոցառումները գաղափարներ քննարկելու և այստեղից ավելի լավ մտքերով ու լուծումներով հեռանալու միակ ճանապարհն են՝ հանուն ավելի լավ աշխարհ ունենալու։ Նման աշխարհի հասնելու միակ ճանապարհը համատեղ աշխատելն է։ Քանի դեռ մենք կլինենք տարանջատված՝ մութ ժամանակներում կապրենք։ Միայն միավորվելով ու համատեղ աշխատելով կկարողանանք ավելի լավ աշխարհ ունենալ»։