Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Հոկտեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց նախորդ խորհրդակցության ընթացքում մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման արդյունքներին. տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից:

«Քննարկվեցին համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի կատարման ժամանակ ի հայտ եկած թերությունների շտկման հետ կապված խնդիրները։ Ինչպես զեկուցեց քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը՝ նկատված թերությունները շտկելու համար շինարարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ, որի համար սահմանվել են նաև հստակ ժամկետներ։

Քննարկվեցին նաև միջպետական, հանրապետական ու մարզային նշանակության ճանապարհները կենցաղային աղբից մաքրելու, համավարակի դեմ պայքարի միջոցառումների կատարման, սուբվենցիոն նոր ծրագրերի կազմման նպատակով համայնքապետարանների հետ համագործակցության, համայնքների խոշորացման քաղաքականության թեմայով հանրային քննարկումների կազմակերպման հետ կապված հարցեր։

Անդրադառնալով հոկտեմբերի 18-19-ին Երևանում կայացած Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովում Գեղարքունիքի մարզպետարանի մասնակցության արդյունքներին՝ մարզպետ Կարեն Սարգսյանը նշեց, որ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Օմսկի մարզի ներկայացուցիչների հետ՝ տարեվերջին Գեղարքունիքի և Օմսկի մարզերի միջև տնտեսական համագործակցություն հաստատելու ուղղությամբ։

Խորհրդակցության ավարտին Գեղարքունիքի մարզպետը ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկեց մարզպետարանի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության հարցը՝ առաջարկելով գտնել այնպիսի լուծումներ, որոնք թույլ կտան համակարգում կառավարման նոր մոդելների ներգրավմամբ ավելի արդյունավետ դարձնել փաստաթղթաշրջանառությունը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև ընթացիկ բնույթի այլ հարցեր և մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին նոր հանձնարարականներ»,- ասված է հաղորդագրությունում: