Բազմաթիվ նորարարությունների համար Հայաստանը կարող է դառնալ տուն. ԿԲ նախագահ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը համոզված է, որ Հայաստանը կարող է դառնալ տուն՝ բազմաթիվ նորարարությունների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գալստյանը նման տեսակետ հայտնեց Դիլիջանում անցկացվող Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովում:

«Ապագան հիմնված է գիտության և տեխնոլոգիաների վրա: Թվանշային տեխնոլոգիաները սրա կենտրոնում են: Հայաստանն  այն կատարյալ վայրն է, որտեղ փոխակերպմանն ուղղված լուծումները կարող են բացահայտվել և իրականացվել: Տաղանդաշատ մարդկային ռեսուրսներով, բաց մշակույթով, հզորագույն սփյուռքով Հայաստանը կարող է դառնալ տուն բազմաթիվ նորարարությունների համար»,-ասաց Գալստյանն ու հույս հայտնեց, որ մասնակիցները հնարավորություն կունենան բացահայտելու բարձր տեխնոլոգիաների արագ զարգացող ոլորտը ՀՀ-ում:

Գալստյանը շեշտեց՝ ԿԲ-ն չեմպիոն է դարձել ֆինանսական ծառայությունների փոխակերպման գործընթացում: Ֆինանսական ծառայությունների թվային վերափոխումը Կենտրոնական բանկի համար առաջնահերթ է դարձել: ԿԲ նախագահը վստահեցրեց՝ նաև կարողանում են համապատասխան հենքեր ստեղծել թվային տնտեսության զարգացման համար, ակնկալում են համապատասխան մասնակցություն նաև մասնավոր ոլորտի կողմից, խոսքը նաև գլոբալ մակարդակով տաղանդների ներգրավման, նորագույն տեխնոլոգիաների ներգրավման, մարդկային կապիտալի ներառման մասին է:

«Հաջորդ կարևորագույն քայլը վերաբերում է վճարման և հաշվարկային ծառայությունների թվանշավորմանը՝  ծառայությունների որակը բարելավելու համար հիմք ընդունելով նորարարական լուծումները: Դա նոր թվային ֆինանսական ծառայությունների համար կստեղծի նոր էկոհամակարգ»,-ասաց Գալստյանը:

ԿԲ նախագահը հավելեց. «Աշխարհը դառնում է լաբորատորիա  փորձարկումների համար, և այն ազգերը, որոնք բավարար համարձակություն  կունենան այդ փորձն իրականացնելու, կստանան համապատասխան արգասիքը»: