Արցախի գրավյալ շրջաններում Ադրբեջանը մի շարք ռազմական օբյեկտներ է շահագործման հանձնել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ու նախարարության ղեկավար կազմը մասնակցել են Արցախի գրավյալ տարածքներում նորակառույց մոդուլային տիպի կառույցների, ինչպես նաև կապիտալ վերանորոգված կացարանների ու ռազմական նշանակության այլ օբյեկտների բացմանը։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով ՊՆ-ին։

Նախարարին զեկուցվել է, որ համալիրները հագեցած են ժամանակակից սարքավորումներով, կահույքով և լիովին բավարարում են զինծառայողների կարիքները։

Հասանովը նաև ծանոթացել է զորավարժարանի ենթակառուցվածքներին, որը կառուցվել է ուսումնամարզական առաջադրանքների կատարման համար։ Նրան տեղեկացրել են, որ «զինծառայողների պրոֆեսիանալիզմի հետագա բարձրացման համար որակավորված հրահանգիչներն անցկացնելու են մարտական ​​պայմաններին լիովին հարմարեցված և տեղանքի ռելիեֆին պահանջներին բավարարող ուսումնական վարժանքներ»։

Զաքիր Հասանովին նաև զեկուցվել է, որ բնակավայրերի ու վարչական շենքերի կառուցումը նախատեսվում է ավարտել կարճ ժամկետներում ու շահագործման հանձնել։

Ի դեպ՝ չի հաղորդվում, թե Արցախի գրավյալ ո՞ր շրջաններում են գտնվում այս ռազմական օբյեկտները։ Նախօրեին Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկություն էր տարածել, որ Հասանովն այցելել է գրավյալ Քարվաճառի և Քաշաթաղի զորամասեր։ Չի բացառվում, որ ռազմական նշանակության այս օբյեկտները գտնվում են հենց այս շրջաններում։

Էմմա Չոբանյան