Արայիկ Հարությունյանը ծանոթացել է պատերազմի հետևանքով տեղահանվածների համար կառուցվող շենքերի շինաշխատանքներին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային հերթական շրջայցը սկսել է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասից, որտեղ ծանոթացել է պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքների համար «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ կառուցվող բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքներին։ Նախագծով նախատեսված 15 քառահարկ շենքերը, որոնք, ընդհանուր առմամբ կունենան 2, 3 և 4 սենյականոց 240 բնակարաններ, շահագործման կհանձնվեն 2023թ.-ին: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Երկրի ղեկավարն այնուհետև այցելել է Ասկերանի շրջանի Դահրավ համայնք և հետևել «Ապրելու Արցախ» հիմնադրամի ու Հայաստանի հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ կյանքի կոչվող «100 տուն Արցախում» ծրագրի ընթացքին: Պատասխանատուները տեղեկացրել են, որ ծրագրին արդեն արձագանքել են մեկ տասնյակից ավելի շահառուներ, և հույս ունեն, որ նրանց թիվը շարունակելու է աճել:

Արայիկ Հարությունյանն իր գոհունակությունն է հայտնել նախաձեռնության հեղինակներին, ընդգծել, որ ԱՀ Կառավարությունը շարունակելու է իր բաժին մասնակցությունն ունենալ համահայկական ուժերով իրականացվող նախագծին:

Նախագահը ծանոթացել է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով մեկնարկած Ասկերանի շրջանի Դահրավ, Աստղաշեն և Պատարա համայնքները մայրուղուն կապող ավտոճանապարհների կառուցման աշխատանքներին: Մանրամասները տեղում ներկայացրել է ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը՝ հավաստիացնելով, որ ընթացիկ տարում նախատեսվում է ավարտել հողային հիմնական աշխատանքները, իսկ հաջորդ տարում կիրականացվի ասֆալտապատումը:

Շրջայցի ընթացքում նախագահ Հարությունյանը եղել է նաև Պատարայի ջրամբարի շինհրապարակում, ծանոթացել Ստեփանակերտը խմելու ջրով ապահովվելուն ուղղված խողովակաշարի անցկացման գործընթացին: ԱՀ ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանը հավաստիացրել է, որ աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի, և, համաձայն նախագահի հանձնարարականի, 2022 թվականի գարնանն այն շահագործման կհանձնվի:

Նախագահ Հարությունյանը համապատասխան հանձնարարականներ է տվել ծրագրերի պատասխանատուներին՝ շեշտել, որ դրանք հետևողական կերպով պետք է իրագործել ժամանակին և բարձր որակով: