Ադրբեջանը նախատեսում է Արցախի գրավյալ Քարվաճառում նոր երկաթուղի կառուցել

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերությունը նախատեսում է նոր երկաթգիծ կառուցել, որը կկապի Գերանբոյի շրջանը Արցախի գրավյալ Քարվաճառի հետ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Արդեն իսկ իրականացվող ծրագրերից զատ՝ մասնագետները մշակում են «ազատագրված տարածքներում» երկաթուղու կառուցման նոր ուղղություններ։ Այդպիսի ուղղություններից մեկը Դելիմամեդլի-Քարվաճառ ուղղությունն է»,- ասել են ընկերությունից։

«Ադրբեջանական երկաթուղիների» տվյալներով՝ այս երկաթգծի նախնական հայեցակարգային ծրագիրն արդեն պատրաստ է։

«Դելիմամեդլի-Քարվաճառ երկաթուղու երկարությունը կկազմի 88․8 կմ։ Երկաթուղու վրա նախատեսվում է նաև մոտ 220 արհեստական ինժեներական կառույցներ նախագծել ու կառուցել»,- հայտնել են ընկերությունից։

Առայժմ չի նշվում, թե երբ է նախատեսվում շինաշխատանքների մեկնարկը։

Էմմա Չոբանյան