Տարբեր թվերի քարտեզներ կան․ մեր ոչ բարով բանակցողների խնդիրը պիտի լինի ՀՀ-ին ձեռնտու թղթերը հաստատել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Երեկ ՌԴ նախագահը հայտարարել է, որ առանց Ռուսաստանի մասնակցության հնարավոր չէ Արցախի և Ադրբեջանի միջև սահմանային խնդիրները լուծել՝ պատճառաբանելով, որ քարտեզները, որոնցում նշված է, թե ինչպես են անցել այդ սահմանները, գտնվում է Ռուսաստանի գլխավոր շտաբում: Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը և հարցին, թե ինչպես է ստացվել, որ այդ քարտեզներն այնտեղ են գտնվում և այս իրավիճակում Հայաստանն ինչ քայլեր կարող է ձեռնարկել, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը նշեց. «Այո՛ իրապես խորհրդային քարտեզների մեծ մասը տրամաբանորեն պահվում է մոսկովյան արխիվներում, դրանց մի մասը կա նաև ՀՀ արխիվներում:

Խորհրդային քարտեզները մի քանիսն են՝ տարբեր թվականների քարտեզներ կան, որոնց միջև կան մեծ տարբերություններ՝ և՛ ի նպաստ, և՛ ի վնաս Հայաստանի: Մեր ոչ բարով բանակցողների աշխատանքն է գոնե հաստատել այն աշխատանքային փաստաթղթերը՝ քարտեզների տրամաբանությամբ, որոնք ձեռնտու են Հայաստանին»:

Մամիջանյանի դիտարկմամբ՝ ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությունը խիստ տրամաբանական է, որովհետև ՌԴ-ն գերտերություն է, և առանց իր մասնակցության մեր տարածաշրջանում չի կարող այդպիսի որևէ խնդիր լուծվել, և երկրորդ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է»:

Մանրամասները՝ տեսանյութում: