Չինաստանի կողմից հարձակման դեպքում ԱՄՆ-ը կպաշտպանի Թայվանին. Ջո Բայդեն

Լուրեր

23.08.2026 | 14:26
Վթարային ջրանջատում Երևանում
23.08.2026 | 13:31
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
23.08.2026 | 13:14
ԱՄՆ դատարանը չեղարկել է Պետդեպարտամենտի՝ 75 երկրների քաղաքացիների ներգաղթային վիզաների տրամադրումն արգելող որոշումը
23.08.2026 | 12:44
Հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգյանի դին․ ՊՆ
23.08.2026 | 12:20
Նաիր Թիկնիզյանը նորամուտն է նշել «Օլիմպիակոսում»
23.08.2026 | 12:06
Մեսիի գոլը չի օգնել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.08.2026 | 11:39
Քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված․ ՆԳՆ
23.08.2026 | 11:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.08.2026 | 11:05
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
23.08.2026 | 10:37
Ստեփանավանում վագոն-տնակ է այրվել. կա զոհ
23.08.2026 | 10:08
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.08.2026 | 21:13
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
22.08.2026 | 20:32
ԵԱ. Արթուր Դավթյանը մեդալ չնվաճեց
22.08.2026 | 20:04
Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Հենրիկ Հայկյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
22.08.2026 | 19:27
Վանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինեն
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Չինաստանի կողմից հարձակման դեպքում Միացյալ Նահանգները կպաշտպանի Թայվանին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Սպիտակ տան խոսնակն ավելի ուշ որոշ ամերիկյան լրատվամիջոցների ասել է, որ նախագահի խոսքերը չեն նշանակում ԱՄՆ արտաքին քաղաքականության փոփոխություն: Միացյալ Նահանգներն օրենք ունի, որի համաձայն՝ պետք է օգնի Թայվանին ինքնապաշտպանության հարցում: Դրանից, սակայն, հստակ պարզ չէ, թե ինչպես կվարվի Միացյալ Նահանգները Թայվանի վրա Չինաստանի հարձակման դեպքում:

Պեկինը դեռևս չի արձագանքել Ջո Բայդենի մեկնաբանություններին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ միջոցառումներից մեկի ժամանակ ներկաներից մեկն անդրադարձել է Չինաստանի կողմից գերձայնային հրթիռի փորձարկման վերջին զեկույցներին և հարցրել Բայդենին՝ արդյո՞ք նա կարող է «խոստանալ պաշտպանել Թայվանը» և ինչպես է երկիրն արձագանքում Չինաստանում ռազմական տեխնոլոգիաների զարգացմանը:

Ի պատասխան՝ Բայդենն ասել է․ «Այո՛»։ Նա հավելել է, որ կարիք չկա «անհանգստանալու՝ արդյո՞ք [ԱՄՆ հակառակորդները] կդառնան ավելի հզոր», քանի որ «Չինաստանը, Ռուսաստանը և մնացած աշխարհը գիտեն, որ մենք ունենք ամենահզոր զինված ուժերը համաշխարհային պատմության մեջ»։

Այնուհետ CNN-ի հաղորդավար Անդերսոն Կուպերը կրկին հարցրել է՝ արդյո՞ք Միացյալ Նահանգները կպաշտպանի Թայվանը Չինաստանի կողմից հարձակման դեպքում, ինչին Սպիտակ տան ղեկավարը պատասխանել է. «Այո՛, մենք պարտավորություն ունենք դա անելու»:

Տաթև Ֆռանգյան