Ռուստամ Բադասյանը հանդիպել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Մոսկվայում հոկտեմբերի 21-22-ն անցկացվող Միջազգային մաքսային ֆորումի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի և Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի միջև. տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Հանդիպման ընթացքում կարևորվել են միջազգային հարթակներում, մասնավորապես՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության հասանելի հարթակներում (KUDO, Click platform) փորձի փոխանակմանը, մաքսային ծառայողների հմտությունների և գիտելիքների զարգացմանն ուղղված դասընթացների կազմակերպման աշխատանքները՝ մաքսային ոլորտի զարգացման ներկա միտումների համատեքստում: Անդրադարձ է կատարվել նաև մաքսային ոլորտում նախատեսվող բարեփոխումների շրջանակում տեխնիկական աջակցության ծրագրերի իրագործմանը։

Քննարկվել են նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության «Մերկատոր» ծրագրի շրջանակում բոլոր 57 անդամ պետությունների մաքսային ծառայությունների հետ աշխատանքների համակարգման, առաջիկայում ՀՀ մաքսային ծառայության համար ռիսկերի խելացի կառավարման և օդանավակայաններում իրականացվող մաքսային հսկողության թեմաներով կազմակերպվող հեռավար միջոցառումներին առնչվող հարցեր։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը վերահաստատել է Կոմիտեի պատրաստակամությունը՝ տեղեկատվական տեխոնոլոգիաների հաջորդ համաժողովն անցկացնել Հայաստանում։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային մաքսային կազմակերպությանն անդամակցում է 1992 թվականից։ Հայաստանը պարբերաբար ստանում է խորհրդատվական բնույթի աջակցություն՝ ՀՄԿ «Մերկատոր» ծրագրի շրջանակում, որի նպատակն է նպաստել Առևտրի համաշխարհային կազմակերպության «Առևտրի դյուրացման մասին» համաձայնագրի դրույթների իրականացմանը: Պետական եկամուտների կոմիտեն 2018 թվականից հանդիսանում է Համաշխարհային մաքսային կազմակերպության Աուդիտի կոմիտեի անդամ»,- ասված է հաղորդագրությունում։