Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում Միխայիլ Սաակաշվիլին լաստանավով Վրաստանի ճանապարհին է․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.09.2026 | 16:56
Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական է տվել
14.09.2026 | 16:50
Փոխե՛ք ձեր առաջնորդին․ Ռուբեն Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:45
210 մլն դրամ կանխիկ, G63-ի փաստացի տիրապետում՝ ZIL-ը՝ նվեր․  ինչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը
14.09.2026 | 16:35
Գրոնոն Երևանում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումը
14.09.2026 | 16:23
Փաստաբան և Հարկադիրի նախկին պաշտոնյաներ են ձերբակալվել
14.09.2026 | 16:16
Թրամփը դեմ է արտահայտվել արհեստական բանականության զարգացումը դանդաղեցնելու կոչերին
14.09.2026 | 16:07
ՌԴ սահմանապահները եթե հանվեն, կչեղարկվի ՀՀ-ի և Թուրքիայի միջև սահմանը. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:01
Փաշինյանը հանձնարարել է մշակել պետական ակտիվների կառավարման արդյունավետ նոր մոդել
14.09.2026 | 15:55
Սեպտեմբերի 17-ից Չարենցի փողոցը Սարալանջին միացնող հատվածում երթևեկության կարգը կփոխվի
14.09.2026 | 15:51
Հաջիևը վիրավորեց հայ ազգին, իշխանությունն ասում է` չխոսենք, չսրենք. սա վախի նշան է. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 15:42
Ալեն Սիմոնյանն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու ժողովրդավարական բարեփոխումները
14.09.2026 | 15:30
Ռուբեն Ռուբինյանն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ օրակարգն ու միջխորհրդարանական կապերի զարգացումը
14.09.2026 | 15:21
Չենք կարող բացառել, որ էսկալացիան կազդի նաև մեր տարածքի վրա․ Լեհաստանի վարչապետը՝ ռուսական հարվածների մասին
14.09.2026 | 15:18
Հայաստանն ու Իրանը «Պարզեցված մաքսային միջանցքի» մասին արձանագրություն են ստորագրել
14.09.2026 | 15:10
Ռուբինյանի արձագանքը Հաջիևի հայտարարություններին // Ռոբերտ Քոչարյանը սրտաբանի հսկողության ներքո է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչպես է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Ուկրաինայից Վրաստան հասել։ Կադրերը հրապարակել է ռուսական տելեգրամ-ալիքներից մեկը։

«Էքսկլյուզիվ կադրեր։ Սաակաշվիլին լաստանավում՝ Վրաստանի ճանապարհին»,- ասված է տեսանյութի նկարագրությունում։

Տեսանյութում երևում է Միխայիլ Սաակաշվիլին, հետևի ֆոնին տուփեր են։

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին Ուկրաինայից հեռացել և լաստանավով Վրաստան է մուտք գործել սեպտեմբերի 28-ին՝ թաքնվելով բեռնատարում, որը կաթնամթերք է տեղափոխել։

Միխայիլ Սաակաշվիլին Վրաստանում ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին․ հայրենիքում նա մի քանի քրեական գործերով է անցնում։ Նախկին նախագահին հեռակա դատապարտել են բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործերով: Առաջին դեպքում Սաակաշվիլիին դատապարտել են 3 տարվա, երկրորդ գործով՝ 6 տարվա ազատազրկման։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան