Ալեք Բոլդուինը ֆիլմի նկարահանման ժամանակ պատահաբար սպանել է ֆիլմի օպերատորին, ռեժիսորը վիրավոր է

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինը հերթական ֆիլմի նկարահանման հրապարակում պատահաբար գնդակահարել է ֆիլմի օպերատորին և ռեժիսորին։ Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել  Նյու Մեքսիկոյում «Ժանգը» ֆիլմի նկարահանումների ժամանակ։

Զենքը պետք է  լիցքավորված լիներ ոչ մարտական  փամփուշտներով․ թե ինչպես է տեղի ունեցել ողբերգությունը՝ կպարզի հետաքննությունը, գրում է Euronews-ը։

42-ամյա օպերատոր Հալինա Հաթչինսը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ  մահացել է ստացած վնասվածքներից։ 48-ամյա ռեժիսոր Ջոել Սոզան վիրավոր է և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ոստիկանության Սանտա Ֆեի վարչությունը հաստատել է, որ մահացու զենքը հայտնի դերասանի ձեռքում է եղել։

Ալեք Բոլդուինը ֆիլմի պրոդյուսերն ու գլխավոր հերոսն է։ Նրան դեռ մեղադրանք չի առաջադրվել։ Ֆիլմի նկարահանումները դադարեցվել են։

 

Տաթև Ֆռանգյան