Արդյոք չարժե՞ ցածր արդյունքներ գրանցած ուսուցիչների համար բացասական հետևանքներ առաջացնել. Քյարամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.04.2024 | 22:11
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածներ չկան
28.04.2024 | 22:06
«Ո՛չ ռուսական օրենքին, այո՛ Եվրոպային»․ հանրահավաք Թբիլիսիում
28.04.2024 | 21:19
Արագած գյուղ տներից մեկում հրդեհ է բռնկվել
28.04.2024 | 21:00
Պրահայի անփոփոխ տեսքի, մաքուր արվեստի և Սյունիքի մոգականության մասին. ապաքաղաքական զրույց Պետր Պիրունչիկի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2024 | 20:47
Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
28.04.2024 | 20:09
Փաշինյանը Բլինքենի հետ հեռախոսազրույցում դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ
28.04.2024 | 19:01
Նախարար Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում մասնակցում է «Համաշխարհային Տնտեսական Ֆորումին»
28.04.2024 | 18:44
«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Փաշինյան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.04.2024 | 18:02
ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա․ Բալայան
28.04.2024 | 17:35
Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց
28.04.2024 | 17:29
ՀՀ ԱԳ փոխնախարարը Կատարում ներկայացրել է Հայաստանում ներդրումային հնարավորությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2024 | 16:28
Սյունիքում վթարի ենթարկված ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
28.04.2024 | 16:23
Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է գետը. կա տուժած
28.04.2024 | 16:15
Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող
28.04.2024 | 15:46
Միրզոյանը Կատարի ԱԳ նախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները
Բոլորը

Կամավոր ատեստավորմանը մասնակցած 996 ուսուցչից 468-ը, ըստ գիտելիքների ստուգման արդյունքում ստացած միավորների, կստանա 30, 40 կամ 50 տոկոս հավելավճար։ 538 ուսուցիչ ատեստավորումը չի անցել։ Կառավարության նիստում այս մասին տեղեկացրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

«Ատեստավորումը չանցած ուսուցիչների նկատմամբ որևէ բացասական հետևանք նախատեսվա՞ծ է։ Եթե նախատեսված չէ, արդյոք չարժի՞ ակնհայտ ցածր արդյունքներ գրանցած ուսուցիչների համար որոշակի բացասական հետևանքներ առաջացնել»,- ԿԳՄՍ նախարարին և վարչապետին այս հարցն ուղղեց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ նշելով, որ ուսուցիչներին պետք է հնարավորություն տալ երկրորդ, երրորդ, գուցե նաև չորրորդ անգամ. «Եվ իհարկե վերջնարդյունքում որակավորում չհաստատած որևէ ուսուցիչ չպետք է դպրոցում աշխատի: Սա է մեր ռազմավարական նպատակը»:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հավելեց,  որ այս փուլում ոչ միայն չի կարելի բացասական վերաբերմունք դրսևորել ատեստավորում չանցած ուսուցիչների նկատմամբ, այլ նաև պետք է խրախուսել ուսուցիչների մասնակցությունը ատեստավորման գործընթացին:

Մանրամասները՝ տեսանյութում: