Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը Արցախի ԱԳ նախարարի՝ ՌԴ այցի կապակցությամբ դիմել է ռուսական իշխանություններին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի՝ ՌԴ կատարած այցն անհանգստացրել է Ադրբեջանի իշխանություններին։ Մասնավորապես, ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանությունը Դավիթ Բաբայանի Մոսկվա կատարած այցի կապակցությամբ դիմել է ռուսական իշխանություններին՝ պարզաբանումների համար, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ռուսական կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ հաղորդում ենք, որ նշյալ այցը կրել է բացառապես մասնավոր բնույթ, դիտարկվում է որպես ոչ պաշտոնական և որևէ քաղաքական խորհրդակցություններ նշյալ անձի հետ չեն անցկացվել»,- ասվում է դեսպանատան տարածած հայտարարության մեջ։

Նշվում է նաև, թե հայկական լրատվամիջոցներում տարածված «նման տեղեկությունները սադրիչ բնույթ են կրում, որի նպատակն է հասարակական կարծիքը մոլորության մեջ գցել և ստվեր նետել ադրբեջանա-ռուսական հարաբերությունների վրա»։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հոկտեմբերի 6-15-ն աշխատանքային այցով գտնվում էր ՌԴ-ում։ Մոսկվա, Պյատիգորսկ, Սոչի քաղաքներում և Վլադիմիրի շրջանում Բաբայանը հանդիպումներ է ունեցել ՌԴ քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակների, Ռուսաստանի հայ համայնքի, այդ թվում՝ արցախյան հատվածի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։

Էմմա Չոբանյան