Բաքվում ՌԴ դեսպանը հայտարարել է, որ ռուսական ընկերությունները ցանկանում են մասնակցել Արցախի գրավյալ տարածքների վերականգնմանը

Լուրեր

14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
14.09.2026 | 12:48
Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել երդման տեքստից․ Կարապետյանը՝ Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:37
Սովետական փտած մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են ինձ համար․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:28
«Տարբեր նարատիվներ կան որոշ վայրերի ծագման հետ կապված»․ ԵՄ ներկայացուցիչը՝ Արցախ այցի մասին
14.09.2026 | 12:19
Անընդունելի է․ չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:10
Հայաստան գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի // Լռության րոպե ԱԺ-ում՝ 2022-ի զոհերի հիշատակին․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 12:02
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղարի և Ռուսաստանի 9 քաղաքացիների նկատմամբ
14.09.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 11:55
ԱԺ-ն չի ընդունի՝ հնով կերդվենք․ Գալյանը՝ Կառավարության անդամի երդման տեքստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:47
Սնդիկի անթույլատրելի պարունակություն՝ խմելու ջրում․ Ծավի բնակիչներին հորդորում են զերծ մնալ այն օգտագործելուց
14.09.2026 | 11:45
«Փարքինգի նոր տրամաբանություն քննարկեք, որ ինչ-որ միջին մակարդակի չինովնիկներ սև փող չաշխատեն»․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:33
Հաջիևը մեր պատմությունը աղվանական է ներկայացնում, դիրքորոշո՛ւմ հայտնեք․ Գրիրգորյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:22
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 10-րդ հողամասը վերադարձվել է համայնքին
Բոլորը

Ռուսաստանը հետաքրքրված է Արցախի գրավյալ տարածքների վերականգնման հարցում ռուսական ընկերությունների մասնակցությամբ։ Այս մասին «Սպուտնիկ»-ի ադրբեջանական ծառայության հետ զրույցում ասել է Ադրբեջանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Բոչարնիկովը՝ խոսելով «Rebuild Karabakh 2021» ցուցահանդեսի մասին։

«Ռուսական ընկերությունների մասնակցությունը ցուցահանդեսին շատ կարևոր է։ Այստեղ ներկայացված է ՌԴ տարբեր մասերից տարբեր ընկերությունների լայն սպեկտոր։ Ես, որպես դեսպան, շատ գոհ եմ ցուցահանդեսին ռուսական ընկերությունների այսպիսի լայն մասնակցությունից»,- ասել է դեսպանը։

Նա նշել է, որ ռուսական ընկերությունները կարող են դերակատարում ունենալ Ղարաբաղի վերականգնման գործում։

«Այն, ինչ ես տեսա այս ցուցահանդեսին, լուրջ հույսեր է ներշնչում։ Կարծում եմ՝ այն լուրջ աշխատանքի պարագայում, որն իրականացվում է այժմ Ղարաբաղի վերականգնման համար, ռուսական մասնակցությունը դրանում կարող է նշանակալից լինել՝ հաշվի առնելով ռուսական ընկերությունների փորձը տարբեր շինարարական ոլորտներում։ Մենք շահագրգռված ենք, որ ռուսական ընկերությունները մասնակցեն Ղարաբաղի վերականգնմանը»,- ասել է ՌԴ դեսպանը։

Վերջերս Ադրբեջան ռուսական մեծ բիզնես պատվիրակություն էր այցելել։ Դեսպանը հաղորդել է, որ նման ևս մեկ այց նախատեսվում է նոյեմբերին։

«Ես մեծ հաջողություն եմ մաղթում ցուցահանդեսին, ինչպես նաև ընկերություններին»,- եզրափակել է Միխայիլ Բոչարնիկովը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ ՌԴ էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը հայտնել էր, որ ռուսական ընկերությունները հետաքրքրված են Ադրբեջանի հետ համատեղ հիդրոէլեկտրակայանների ու էներգետիկ այլ օբյեկտների կառուցման, արդիականացման ու վերականգնման նախագծեր իրականացնել Ղարաբաղում։

Էմմա Չոբանյան