Մենք այս պահին ոչ մի քաղաքական ուժի հետ ո՛չ խոսել ենք, ո՛չ էլ պատրաստ ենք առաջարկներ քննարկելու․ Շիրակի մարզպետ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանից այսօր հետաքրքրվեցինք, թե որքանո՞վ են հավաստի Գյումրիում շրջանառվող այն լուրերը, թե ՔՊ-ն կոալիցիա կկազմի «Բալասանյան դաշինք»-ի հետ և քաղաքապետի պաշտոնում կառաջադրեն ոչ թե Սամվել Բալասանյանի թիմի թեկնածու Վարդգես Սամսոնյանի, այլ իր թեկնածությունը։

Մարզպետն ասաց՝ քանի դեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից պաշտոնական տվյալներ չեն հրապարակվել, այդ մասին վաղ է խոսելը։ Ըստ նրա՝ վերջնական արդյունքներից հետո գուցե լինեն առաջարկություններ, որոնք և կքննարկվեն։
«Մենք այս պահին ոչ մի քաղաքական ուժի հետ ո՛չ խոսել ենք, ո՛չ էլ պատրաստ ենք առաջարկներ քննարկելու։ Մենք սպասում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալների հրապարակմանը, դրանից հետո գուցե կլինեն առաջարկություններ, մենք կքննարկենք դրանք»,-ասաց մարզպետը։

Հովհաննես Հարթյունյանը չբացառեց իր քաղաքապետ ընտրվելը։
«Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդյունքների ամփոփումից հետո քննարկումներ լինեն և արդյունքում այնպիսի որոշման հնարավորություն լինի, որն ,իրոք, ի օգուտ մեր քաղաքի զարգացման կլինի, մենք կկանգնենք այդ որոշման կողքը»,-ասաց նա։

Նա նաև նշեց, որ այս պահին դեռ շարունակելու է պաշտոնավարել որպես մարզպետ, մարզպետի պաշտոնից ազատվելու հարց չի քննարկվել։

Հարցին էլ՝ եթե չընտրվեք քաղաքապետ, կշարունակե՞ք մնալ մարզպետ, Հովհաննես Հարությունյանը պատասխանեց՝ որտեղ նպատակահարմար կհամարվի իր ծառայությունը, պատրաստ է ծառայել։

Հիշեցնենք, որ Գյումրու ՏԻՄ ընտրություններում ձայների քանակով առաջին տեղն է զբաղեցնում «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը․ ստացել է քվեների 36,59 տոկոսը, իսկ ՔՊ-ն՝ 29,56 տոկոսը։

Ընդհանուր առմամբ անցել են հինգ քաղաքական ուժեր՝

«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը,

«Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Զարթոնք» կուսակցությունը,

«Ապրելու երկիր» կուսակցությունը և ՀՀԿ-ն։ Այս ուժերից ոչ մեկը ավագանու տեղերի ընդհանուր թվի 50 տոկոսից ավելի ձայներ չի հավաքել։

Արմիկ Մովսիսյան