Պեսկովը չի բացառել, որ Պուտինն ու Բայդենը մինչև տարեվերջ կարող են հանդիպել

Լուրեր

23.08.2026 | 15:17
Ղազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
23.08.2026 | 14:53
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ozon-ի երկրորդ պահեստի վրա՝ Օրենբուրգում
23.08.2026 | 14:26
Վթարային ջրանջատում Երևանում
23.08.2026 | 13:31
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
23.08.2026 | 13:14
ԱՄՆ դատարանը չեղարկել է Պետդեպարտամենտի՝ 75 երկրների քաղաքացիների ներգաղթային վիզաների տրամադրումն արգելող որոշումը
23.08.2026 | 12:44
Հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգյանի դին․ ՊՆ
23.08.2026 | 12:20
Նաիր Թիկնիզյանը նորամուտն է նշել «Օլիմպիակոսում»
23.08.2026 | 12:06
Մեսիի գոլը չի օգնել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.08.2026 | 11:39
Քաղաքացին մոտ 6 մետր բարձրությունից ընկել է գետափնյա հատված․ ՆԳՆ
23.08.2026 | 11:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.08.2026 | 11:05
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
23.08.2026 | 10:37
Ստեփանավանում վագոն-տնակ է այրվել. կա զոհ
23.08.2026 | 10:08
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.08.2026 | 21:13
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
22.08.2026 | 20:32
ԵԱ. Արթուր Դավթյանը մեդալ չնվաճեց
Բոլորը

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի բացառել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի՝ մինչև տարեվերջ «այս կամ այն ձևաչափով» հանդիպման հավանականությունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Լրագրողների հետ զրույցում Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի վերջին հանդիպման ժամանակ «քննարկվել են տարբեր տարբերակներ, համաձայեցվել որոշ ըմբռնումներ»։

«Այն բանից հետո, երբ կհստակեցվեն ժամկետներն ու ձևաչափը, մենք կտեղեկացնենք»,- ասել է Պեսկովը։

Հարցին՝ արդյո՞ք նման հանդիպում հնարավոր է 2021 թվականին, Պեսկովը պատասխանել է, որ հավանական է։

«Այս կամ այն ձևաչափով դա լիովին իրական է։ Մենք ժամանակին ձեզ կտեղեկացնենք»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակը։

Էմմա Չոբանյան