Սիերա Լեոնեի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է Հայաստանում համատեղության կարգով Սիերա Լեոնեի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալի Բադարա Կամարային (Alie Badara Kamara)` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ (նստավայրը՝ Թեհրան)․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Շնորհավորելով Հայաստանում Սիերա Լեոնեի առաջին դեսպան Ալի Բադարա Կամարային նշանակման կապակցությամբ՝ Արմեն Ղևոնդյանը հաջողություն մաղթեց նրան իր առաքելության մեջ և հույս հայտնեց, որ դեսպանն իր նպաստը կբերի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում:

Սիերա Լեոնեի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ԱԳ նախարարի տեղակալին, նշեց, որ իր գործունեության ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը Հայաստանի և Սիերա Լեոնեի միջև համագործակցությանը նոր լիցք հաղորդելու նպատակով։ Երկուստեք կարևորվեց համատեղ քայլերի ձեռնարկումը՝ կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում երկկողմ փոխգործակցությունը խթանելու նպատակով։

Հանդիպման ընթացքում Արմեն Ղևոնդյանը դեսպանին համապարփակ կերպով ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը։ Այս համատեքստում կարևորվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը։