Ակնհայտ ճշմարտությունները պարզելու համար վարչապետը հատուկ աշխատանքային խումբ է ստեղծել. «Ժողովուրդ» 

Լուրեր

13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ երեկ միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղվծել: Իսկ այդ խմբի անդամները՝ 15 հոգի, պետք է բացահայտեն մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերին:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ փաստերը բացահայտելուց հետո ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը երկամսյա ժամկետով կառավարության աշխատակազմ պետք է ներկայացնի աշխատանքային խմբի կողմից մշակված ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման նպատակով օրենսդրական փոփոխությունների նախագծերի փաթեթը: Համաձայնեք` վարչապետի որոշումը, մեղմ ասած, տարօրինակ է: Մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերին Հայաստանում ճանաչում են գրեթե բոլորը: Ասենք ավելին` զարմանալի զուգադիպությամբ` այդ իրական սեփականատերերն իշխանության ներկայացուցիչներն են, նույն Կարեն Կարապետյանի կուսակից ընկերները: Ու հիմա ակնհայտ ճշմարտությունները պարզելու համար հատուկ աշխատանքային խումբ ստեղծելու իմաստն անհասկանալի է:

Մեկ զավեշտալի փաստ եւս. այդ խմբում պետք է ընդգրկվեն նաեւ հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների ղեկավարները եւս, իհարկե, իրենց համաձայնությամբ: Ասել է, թե իրենք իրենց դեմ պետք է «ցուցմունք տան»: Վատ չի հնչում: Բայց վարչապետն այս քայլին է գնացել հավանաբար կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում` ցույց տալու համար, թե ինքն էլ գործ է անում: Միայն թե, դատելով այն հանգամանքից, որ այդ սեփականատերերն իշխանության ներկայացուցիչներն են, Սերժ Սարգսյանի մերձավորները, հազիվ թե վարչապետին հաջողվի ինչ-որ բան անել այդ ուղղությամբ:

Առավել մանրամասն`թերթի այսօրվա համարում: