Բժիշկները Չեխիայի նախագահին անգործունակ են ճանաչել

Լուրեր

11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
Բոլորը

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը չի կարող կատարել իր պարտականությունները առողջական խնդիրների պատճառով։ Այս մասին հայտարարել է երկրի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլը: Նա վկայակոչել է Պրահայի զինվորական համալսարանական հիվանդանոցի եզրակացությանը, որտեղ Զեմանը բուժում է ստանում մոտ երկու շաբաթ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Զեմանի առողջական վիճակի վերաբերյալ երկարաժամկետ կանխատեսումը «ծայրահեղ անորոշ» է, և առաջիկա շաբաթներին նրա աշխատանքի վերադառնալը «քիչ հավանական է», ասել է Չեխիայի Սենատի ղեկավարը:

Հոկտեմբերի 10-ին ինտենսիվ թերապիայի բաժանմունք ընդունված 77-ամյա Զեմանի ճշգրիտ ախտորոշումը չի բացահայտվում, սակայն չեխական ԶԼՄ-ները գրում են, որ հոսպիտալացումը կարող է կապված լինել լյարդի խնդիրների սրման հետ: Երկրի ղեկավարը տառապում է շաքարախտով, նա տեղաշարժվում է սայլակով:

Նախագահի պարտականությունները Չեխիայում հիմնականում արարողակարգային բնույթ են կրում: Այնուամենայնիվ, Զեմանի հոսպիտալացումը տեղի է ունեցել  քաղաքական կարևոր պահի․ նախագահի բացակայությունը խոչընդոտում է նոր կառավարության ձևավորմանը:

Այժմ խորհրդարանը պետք է որոշի նախագահի լիազորությունները պետության այլ ներկայացուցչի փոխանցելու հարցը, ինչպես նախատեսված է Սահմանադրությամբ:

Տաթև Ֆռանգյան