Թուրքիան կարող է ակտիվ դերակատարում ունենալ Աֆղանստանի վերականգնման գործում․ «Թալիբան»-ի պաշտոնյա

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիան կարող է «ակտիվ դերակատարում ունենալ Աֆղանստանում ներդրումների, որոշ ծրագրերի իրագործման, երկրի վերականգնման գործում։ Այս մասին հայտարարել է «Թալիբան»-ի ներկայացուցիչ, Աֆղանստանի գործող ԱԳ նախարար Ամիր Խան Մութթաքին թուրքական «Անադոլու» գործակալության հետ զրույցում։

Նա նշել է, որ իրենց կառավարության պաշտոնական ճանաչումն ու միջազգային օգնությունը կարևոր նշանակություն ունեն երկրի տնտեսության վերականգնման գործում։

Ըստ պաշտոնյայի՝ «Թալիբան»-ի կողմից իշխանության գրավումից հետո միջոցների սառեցումը խախտում է միջազգային իրավունքն ու մարդու իրավունքները։

«Իրական հարցն այն է՝ ինչո՞ւ են այդ գումարներն արգելափակվել, ի՞նչ են արել Աֆղանստանի քաղաքացիները։ Մի կողմից ԱՄՆ-ը և մյուս երկրներն ասում են, որ Աֆղանստանին պետք է տրվի հումանիտար օգնություն և մարդու իրավունքները պետք է հարգվեն, բայց նրանք թողնում են Աֆղանստանի մոտ 40 մլն բնակչությանն առանց առաջին անհրաժեշտության ապրանքների»,- ասել է Մութթաքին՝ նշելով, որ այդ հարցերն առաջին պլան են մղվել Թուրքիայի իշխանության ներկայացուցիչների հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նշենք, որ Մութթաքին գլխավորում էր օրերս Թուրքիա այցելած «Թալիբան»-ի բարձրաստիճան պատվիրակությունը։ Նրանց ընդունել և բանակցություններ է անցկացրել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։

Էմմա Չոբանյան