Սիրիայում Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալները հայտարարել են, որ պատրաստ են վերսկսել գործողությունները քրդերի դեմ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիացի զինյալները հայտարարել են, որ պատրաստ են գործողություններ սկսել քրդական Ժողովուրդների պաշտպանական միավորումների՝ YPG-ի դեմ, թուրք պաշտոնյաների՝ Սիրիա ներխուժման հայտարարությունների ֆոնին։ Այս մասին գրում է Duvar-ը։

Սիրիական ազատագրական ճակատը, որը Սիրիական ազգային բանակի ճյուղն է, հայտարարել է, որ «վճռական են տարածաշրջանը բոլոր ահաբեկչական կազմակերպություններից մաքրելու հարցում», և ցուցակում ընդգրկել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը, Ժողովրդավարական միություն կուսակցությունն ու ԻԼԻՊ-ը՝ որպես «ահաբեկչական խմբերի»։

Զինյալները, որոնց կողմից մարդու իրավունքների խախտումների մասին բազմիցս է հայտարարվել, նշել են, որ տեղում իրենց աջակցությունը Թուրքիային շարունակվելու է։

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե Անկարան վճռական է վերացնելու Սիրիայի հյուսիսում սպառնալիքները, և որ իրենց «համբերությունն արդեն սպառվել է»։

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն էլ հայտարարել է, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ն չեն կատարել իրենց խոստումը Սիրիայի հարցով, և Թուրքիան «կանի այն, ինչ անհրաժեշտ է իր անվտանգության համար»։

Էմմա Չոբանյան