Հաղթանակ կալանավայրից, ընտրախախտումներ, ՔՊ-ի տապալումը. ՏԻՄ ընտրությունների համապատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Երեկ Հայաստանի 9 համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին․ դրանք անցան ընտրողների ցածր՝ մոտ 33 տոկոս մասնակցությամբ։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվեց 3 քաղաքներում՝ Գյումրիում, Գորիսում և Մեղրիում, հաղթանակ տարավ Դիլիջան, Տեղ և Տաթև համայնքներում։

Սկսենք Գորիսից․ Գորիս խոշորացված համայնքում, որտեղ ընտրապայքարի մեջ էին մտել Գորիսի կալանավորված քաղաքապետի «Առուշ Առուշանյան» դաշինքը, «Հայ ազգային կոնգրես»-ն ու իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը, 18 ընտրատեղամաս էր ձևավորվել։

Առուշանյանի գրասենյակում տոնում էին հաղթանակը, իսկ դրանից ընդամենը ժամեր առաջ կարմիրբերետավորները ներխուժել էին շտաբ ու խուզարկություն էին իրականացնում՝ Առուշանյանի հոր կողմից հոկտեմբերի 16-ին ընտրակաշառք բաժանելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում։ Ընտրակաշառքի գործով մեղադրյալ է նաև Առուշ Առուշանյանը։ Կալանքի տակ գտնվող քաղաքապետի թեկնածուի դաշինքը, նախնական արդյունքներով, գրեթե կրկնակի ավելի ձայներով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

Առուշանյանին, որ նաև ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու էր, հաղթանակի մասին լուրը կեսգիշերին հասցրեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

ԿԸՀ-ի կողմից ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո Առուշանյանը համայնքը կղեկավարի կալանքի տակ լինելով, իսկ նրա պարտականությունները ժամանակավորապես կկատարի տեղակալը՝ Մենուա Հովսեփյանը։

Ի տարբերություն «Առուշ Առուշանյան» դաշինքի գրասենյակի՝ «Քաղաքացիական պայմանագրի» Գորիսի շտաբում լռություն էր․ նման արդյունք չէր սպասում կուսակցության համայնքապետի թեկնածուն՝ Վլադիմիր Աբունցը։ Լրագրողների հետ զրույցում ասաց՝ գոհ է եղել թե՛ քարոզարշավի ընթացքից, թե՛ թիմի աշխատանքից։

Ինչպես Գորիսի քաղաքապետարանը Առուշ Առուշանյանի օգտին, ճիշտ նույն կերպ էլ Տեղի համայնքապետարանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին չարաշահել է վարչական ռեսուրսը, ասում է Դանիել Իոաննիսյանը։ Արդյունքում, ըստ նրա, Գորիսում ՔՊ-ն պարտության կրեց այն նույն խախտումների հետևանքով, որոնցով ՔՊ-ն հաղթեց Տեղի ընտրություններում։

Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքում, նախնական տվյալներով, ձայների 1530/812 հարաբերակցությամբ հաղթել է Դավիթ Ղուլունցը։ Տաթևում ևս իշխող կուսակցությունը կձևավորի համայնքային իշխանությունը։ Արթուր Մաթևոսյանը ստացել է 1281 ձայն։ Ի դեպ, ընտրությունների մասնակցության ամենամեծ ցուցանիշը հենց այս համայնքում էր՝ մոտ 63 տոկոս։

«Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է նաև Տավուշի մարզի Դիլիջան համայնքում, որտեղ ձայների կեսից ավելին ստացել է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը։ Նա հանրությանը հայտնի էր դարձել հատկապես զավեշտալի միջադեպից հետո, երբ անձնական թերթիկում սեռի դիմաց նշել էր՝ «արու»։

Իշխող ուժը պարտություն կրեց նաև Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում։ Գյումրիում ՔՊ-ն ավելի քան 5 տոկոս ձայների տարբերությամբ պարտվեց նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ղեկավարած «Բալասանյան» դաշինքին։ Գյումրին այս ընտրություններում ամենապասիվն էր․ քվեարկությանը մասնակցել է ընտրողների ընդամենը 24 տոկոսը։ Ընտրողների նման անտարբերությունը ՔՊ անդամ, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը պայմանավորում է թե՛ վերջին շրջանում ընտրությունների հաճախակիությամբ, թե՛ համավարակով։ Բայց չի թաքցնում՝ այս աստիճանի պասիվությունը բոլորի համար էլ անակնկալ էր։ Իսկ պարտությանը նորմալ են վերաբերվում։

Նախնական արդյունքներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրու ավագանիում կունենա 11 մանդատ։

Մեղրիում ընտրապայքարի դուրս եկած 5 կուսակցություններից հաղթել է Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը՝ առաջ անցնելով «Ազատական», «Ապրելու երկիր» կուսակցություններից։

Ընտրությունների վերջնական արդյունքները պարզ կլինեն մեկ շաբաթից։ Մինչ այդ, Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել ընտրախախտումների վերաբերյալ 32 ահազանգի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան