ՀՀ կառավարության առջև ծառացած մարտահրավերները շատ են, մենք պատրաստակամ ենք աջակցել այնքան, որքան կարող ենք. Անդրեա Վիկտորին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Նարեկ Մկրտչյանը Անդրեա Վիկտորինի հետ հանդիպմանը կարևորել է Հայաստան-ԵՄ ինդիկատիվ ծրագրի մշակումը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին. տեղեկացնում են գերատեսչությունից:

«Բարձր գնահատելով ԵՄ հետ համագործակցությունը՝ Նարեկ Մկրտչյանը վերահաստատել է համագործակցության շրջանակն ընդլայնելու պատրաստակամությունը՝ համատեղ իրականացվելիք ծրագրերն առավել արդյունավետ և թիրախային դարձնելու համար։

Անդրադառնալով համագործակցության հիմնական և ծրագրային ուղղություններին՝ նախարարը կարևորել է հետպատերազմական և կորոնավիրուսային իրավիճակում սոցիալական-տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված Հայաստան-ԵՄ ինդիկատիվ ծրագրի մշակումը։

Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ նախարարությունն ակտիվորեն մասնակցում է փաստաթղթի մշակման աշխատանքներին և առաջնահերթությունների նախանշման գործընթացին՝ հատկապես խոցելի խմբերի, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների բարելավման ուղղություններով։

«ԵՄ հետ համագործակցության շրջանակում կարևորում ենք նաև կանանց և աղջիկների հզորացմանը վերաբերող ծրագրերը։ Ըստ էության, սա նաև մեր ժողովրդագրական քաղաքականության կարևոր բաղադրիչներից է, և մենք շարունակում ենք տարբեր ծրագրերի միջոցով նպաստել կանանց առաջնորդության խթանմանը»,- նշել է նախարարը։

Անդրեա Վիկտորինը ևս, բարձր գնահատելով համատեղ իրականացված ծրագրերի ընթացքն ու արդյունքները, պատրաստակամություն է հայտնել շարունակել անհրաժեշտ ջանքերի ներդրումը սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման գործում․ «Ցանկալի առաջընթաց ունենալու համար մենք պետք է որպես հիմք ընդունենք հաջողված օրինակները և զարգացնենք դրանք։ Արձանագրելով, որ հետպատերազմական շրջանում և կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում ՀՀ կառավարության առջև ծառացած մարտահրավերները շատ են՝ մենք պատրաստակամ ենք աջակցել այնքան, որքան կարող ենք»։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված ծրագրերի շուրջ շարունակել ակտիվ աշխատանքներ իրականացնել»,- ասված է հաղորդագրությունում: