Ադրբեջանը նախատեսում է առաջիկայում 500 ընտանիք բնակեցնել Արցախի գրավյալ Թալիշում և Մատաղիսում

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ադրբեջանը երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար կրկին քարոզչական այց է կազմակերպել Արցախի գրավյալ տարածքներ, այս անգամ՝ Թալիշ ու Մատաղիս։ Ադրբեջանական լրատվամիջոցերի հաղորդմամբ՝ այցին մասնակցել են Թուրքիայի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Լեհաստանի, Սերբիայի, Եգիպտոսի, Լիբիայի, Ղրղզստանի դեսպանները, ռազմական կցորդները, հյուպատոսներն ու այլ դիվանագետներ։

Այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում Տերտերի շրջանի վարչական ղեկավար Մուսթագիմ Մամեդովը լրագրողների հետ զրույցում ասել է, որ օկուպացված Թալիշում ու Մատաղիսում «վերականգնման աշխատանքներ են տարվում և առաջիկայում պատրաստվում են մարդկանց բնակեցնել»՝ հիշեցնելով, որ ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես այցելել է հայկական այդ բնակավայրեր։

«Երկրի ղեկավարը Թալիշում և Մատաղիսում բարձրացրել է պետական դրոշը։ Առաջիկայում նախատեսվում է մոտ 500 ընտանիքի բնակեցում»,- ասել է Մամեդովը՝ այլ մանրամասներ չներկայացնելով։

Էմմա Չոբանյան