Ընթացք է տրվել ՏԻՄ կայացած ընտրություններին հանցավոր ընտրախախտումների մասին ընդհանուր 32 ահազանգի. Դատախազություն

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հոկտեմբերի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել նաև Տավուշի մարզի Դիլիջան, Արմավիրի մարզի Ֆենիկ, Արագածոտնի մարզի Շամիրամ և Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքներում. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Կայացած այս ընտրություններում առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների վերաբերյալ իրավապահ մարմիններն ընդհանուր ստացել են ընդամենը մեկ ահազանգ: Վերջինս ներկայացված է եղել ԶԼՄ հրապարակմամբ և վերաբերել է Դիլիջանի ավագանու ընտրությունների քվեարկության օրն առերևույթ այլ անձի փոխարեն քվերակելուն և ընտրատեղամասի մոտ անձանց կուտակումներին:

Տավուշի մարզի դատախազության կողմից այդ հրապարակումն ուղարկվել է Ոստիկանություն՝ ստուգողական գործողություններ կատարելու:

Այսպիսով ընդհանուր պատկերը հետևյալն է:

Հոկտեմբերի 17-ին հանրապետության 6 մարզերի 9 համայնքներում, այդ թվում՝ Գյումրի, Գորիս, Մեղրի և Դիլիջան քաղաքներում կայացած ՏԻՄ ընտրություններում, քվեարկության ավարտի դրությամբ, ստացվել է ենթադրյալ ընտրական հանցագործությունների մասին 32 ահազանգ, որոնց ճնշող մեծամասնությունը ԶԼՄ հրապարակումներ են: Դատախազության կողմից ապահովվել է, որպեսզի դրանցով բոլորով իրականացվի համապատասխան իրավական գործընթաց:

Մասնավորապես՝ ընտրակաշառք տալու, ստանալու հատկանիշներով հարուցվել է մեկ քրեական գործ, 5 դեպքի առթիվ, որոնցից 1-ը վերաբերում է առերևույթ ծեծին, 1-ը՝ ընտրողների ցուցակները կազմելու կարգի խախտմանը, 1-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն, 1-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկություն կատարելուն, նախապատրաստվում են նյութեր:

Իսկ 26 ահազանգերի կապակցությամբ նախաձեռնվել են ստուգողական գործողություններ, ստացված հաղորդումներում ու հատկապես ԶԼՄ հրապարակումներում նշվող հանգամանքները ստուգելու, ըստ այդմ՝ քրեական վարույթի հարուցման հիմքերի առկայությունը պարզելու նպատակով: Վերջիններիցս երկուսի պարագայում իրականացված ստուգումներով հանցավոր արարքների կատարման վերաբերյալ տվյալները արդեն իսկ չեն հաստատվել:

Ինչպես և նախորդ, համապետական ընտրություններին, ՀՀ դատախազությունը հետևողական է իր տեսադաշտում հայտնված բոլոր դեպքերով համապատասխան ընթացք ապահովելու հարցում:

Դրանց արդյունքների վերաբերյալ անհրաժեշտության դեպքում պարբերաբար կտրվի տեղեկատվություն:

Հ.Գ. ՀՀ դատախազությունն ավելի վաղ պաշտոնական հաղորդագրություններով ներկայացրել է Սյունիքի մարզի Գորիս, Տեղ, Տաթև, ինչպես նաև Շիրակի մարզի Գյումրի համայքնների ընտրությունների մասին տվյալները: