Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն է առաջարկել Թուրքիային գնել F-16 կործանիչներ և հիմա բանակցություններ են ընթանում

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն է Անկարային առաջարկել F-16 կործանիչներ վաճառել  F-35 ծրագրում նրա ներդրումների դիմաց, որից հեռացվել էր ռուսական С-400 համակարգերի գնման պատճառով, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Աֆրիկա մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում Էրդողանն ասել է, որ Թուրքիան ցանկանում է վերադարձնել F-35 ծրագրի իր ներդրումները և այդ հարցի շուրջ բանակցություններն ընթանում են։

«Մենք վճարել ենք 1․4 մլրդ դոլար F-35-ի համար և ԱՄՆ-ը նման առաջարկ է  արել այդ վճարումների դիմաց։ Եվ այս առնչությամբ մենք ասել ենք՝ եկեք բոլոր քայլերն անենք, որոնք անհրաժեշտ են մեր երկրի պաշտպանության կարիքների բավարարման համար»,- ասել է Էրդողանը՝ նշելով, որ նոր F-16-երը կօգնեն զարգացնել այն։

Հավելենք, որ ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ Թուրքիան դիմել է ԱՄՆ-ին 40  Lockheed Martin-made F-16-երի գնման համար։ Այնուհետ  այս լուրը հաստատեց  Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։

 

Էմմա Չոբանյան