«Արմենիա» փառատոնը ներկայացնում է ընդգրկուն է և բազմազան երկացանկ․ ՀՊՍՆ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում երեկ հրավիրված համերգի ընթացքում ելույթ ունեցավ դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը։ Երաժիշտը ծնվել, մեծացել է Ֆրանսիայում, չնայած երիտասարդ տարիքին՝ հասցրել է մեծ հաջողություններ գրանցել որպես դաշնակահար։ Ժան-Պոլ Գասպարյանն առաջին անգամ է Հայաստանում, նա շնորհակալություն է հայտնում փառատոնի կազմակերպիչներին իրեն հրավիրելու համար եւ հպարտ է մաս կազմել այս հեղինակավոր միջոցառմանը, որին մասնակցում են մեծագույն արտիստներ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։

Ժան-Պոլ Գասպարյանը ելույթ ունեցավ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ՝ կատարելով Ֆրեդերիկ Շոպենի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը։ Դաշնակահարը նշում է, որ Շոպենը, նրա արվեստը շատ հոգեհարազատ են իրեն, եւ հաճախ է կատարում այս հեղինակի ստեղծագործությունները։ Եվ երբ հրավեր ստացավ փառատոնից ու տեղեկացավ, որ նվագելու է կամերային նվագախմբի հետ, անմիջապես մտածեց Շոպեն ներկայացնելու մասին։
«Արմենիա» փառատոնի շրջանակում իր կատարումը Ժան-Պոլ Գասպարյանը նվիրեց հայրիկին, որը Երեւանում չէր եւ համերգին հետեւելու էր առցանց տիրույթում։ Դաշնակահարը նշում է, որ հայրը ծնվել է Հայաստանում, ծնողների հետ տեղափոխվել Մարսել, հետո՝ Փարիզ, եւ ըստ Ժան-Պոլի՝ հայրը, որ նույնպես երաժիշտ է, երջանիկ է լսել որդու կատարումը Երեւանում։ Նշենք նաեւ, որ վաղը Ժան-Պոլ Գասպարյանը «Երաժշտություն հանուն ապագայի» դասական երաժշտության ակադեմիայի շրջանակներում վարպետության դաս կանցկացնի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի Տատյանա Հայրապետյանի անվան համերգասրահում։

Երեկոյի ընթացքում հնչեց նաեւ Էդվարդ Գրիգի «Հոլբերգի ժամանակներից» սյուիտը։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Անտոն Շաբուրովը։ Նա նկատում է, որ յուրաքանչյուր փառատոն ունի իր ուրույն դեմքը, «Արմենիան» նույնպես ունի իր սեփական դեմքն ու ձեռագիրը, ինչը դրսեւորվում է ինչպես համերգային ծրագրերում, հրավիրված արտիստների միջոցով, այնպես էլ կազմակերպչական նրբություններում։ Մաեստրոն նշում է, որ առաջին անգամ է համագործակցում փառատոնի կազմակերպիչների՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ու Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի (EUFSC) հետ, եւ ուրախ է լինել Հայաստանում, շփվել տարբեր երաժիշտների, տարբեր մշակույթների հետ։ Շատ երաժիշտների հետ ծանոթ էին առցանց հարթակներում, եւ ահա «Արմենիա» միջազգային փառատոնը, շնորհիվ EUFSC-ի եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, նրանց իրականում շփվելու, ծանոթանալու հնարավորություն է տալիս։

Փառատոնի երկացանկն ընդգրկուն է եւ բազմազան՝ արեւմտաեվրոպացի, ռուս, հայ դասական կոմպոզիտորներից մինչեւ ժամանակակից հեղինակների գործեր (Մոցարտ, Բեթհովեն, Չայկովսկի, Պրոկոֆեւ, Բրամս, Դվորժակ, Բորոդին, Բիզե, Սարյան, Շաքարյան, Շոր, Մանսուրյան եւ այլք)։ Փառատոնի շրջանակներում միահյուսվում են տարբեր դարաշրջանների երաժշտական ոճեր՝ հայ ունկնդրին ներկայացնելով ամենաբարձր կատարողական վարպետությամբ։