Ուկրաինայում նշվելու է Հայ առաքելական եկեղեցու կանոնական գործունեության վերականգնման 30-ամյակը

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի «Սոֆիա Կիևսկայա» ազգային արգելոցում հոկտեմբերի 28-ին տեղի կունենա «Ուկրաինայի հայկական եկեղեցական կազմակերպությունները պատմական հեռանկարում. Ուկրաինայում Հայ Առաքելական եկեղեցու կանոնական գործունեության վերականգնման 30-ամյակին ընդառաջ» միջազգային գիտագործնական համաժողովը։ Այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը։

Համաժողովը Կիեւում կազմակերպել է Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Ուկրաինական թեմը՝ Լվովի Արվեստների ազգային ակադեմիայի, «Սոֆիա Կիեւսկայա» ազգային արգելոցի, Ուկրաինայի դավանաբանների ասոցիացիայի (ՈւԿԱ), Ուկրաինայի Հայերի միության (ՈւՀՄ) հետ համատեղ։ Միջոցառման թեմատիկան ընդգրկում է Ուկրաինայում հայ համայնքի կրոնամշակութային կյանքի հարցերի լայն շրջանակ։

Ինչպես տեղեկացրել է ուկրաինացի հայտնի գիտնական Իրինա Գայուկը, համաժողովի շրջանակում տեղի կունենա «Հայկական եկեղեցին Ուկրաինայում. պատմություն եւ արդիականություն» ցուցահանդեսի բացումը։

Եկեղեցիների կառուցումը, նույնականացումը, վերականգնումը եւ պահպանումը Ուկրաինայի հայ համայնքի գործունեության հիմնական ուղղություններից է։ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքով՝ հայկական ավանդույթների համաձայն՝ եկեղեցին ոչ միայն հոգեւոր կենտրոն է, այլեւ կատարում է մշակութային կենտրոնի դեր։

Հիշեցնենք, որ այս տարի երկրում նշվել է Կամենեց Պոդոլսկի Հայ Աստվածամոր սրբապատկերի տոնի հռչակման 230-ամյակը։