2-րդ զորամիավորումն ունակ է կատարելու իր առջև դրված ցանկացած խնդիր. գնդապետ Պետրոսյան

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Հայաստանի Հանրապետության պետական սահմանի արևելյան հատվածում իրավիճակը տվյալ պահի դրությամբ խաղաղ է և կայուն, վերջին օրերին Արցախում տեղի ունեցած ռազմական սրացումը և արցախա-ադրբեջանական շփման գծում գրանցված միջադեպերը չեն ազդել հայ-ադրբեջանական սահմանի տվյալ գոտու կայունության վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը՝ դիրքեր այցելած լրագրողների խմբին ծանոթացնելով առաջնագծում իրականացվող աշխատանքներին:

Հրամանատարի տեղակալը շեշտեց, որ 2-րդ բանակային կորպուսը մարտունակ զորամիավորում է, որն ունակ է կատարելու մարտական ցանկացած առաջադրանք, և հավաստիացրել է, որ հակառակորդի ցանկացած սադրանք համարժեք գնահատականի է արժանանալու հայկական զինուժի կողմից:

«Մենք հիմա գտնվում ենք բանակային կորպուսի պաշտպանության գոտու մարտական դիրքերից մեկում, որտեղ իրականացվում է պետական սահմանի պահպանություն: Մարտական դիրքը կահավորվում է, արդեն իսկ ավարտական փուլի մեջ է, կան դիտակետեր, կրակակետեր, որտեղից զինծառայողները իրականացնում դիտարկում՝ հակառակորդի շարժը, նրա հավանական գործողությունների բնույթը գնահատելու և վերահսկելու նպատակով»,- հայտնել է գնդապետ Պետրոսյանը:

Զինվորականի խոսքով՝ ադրբեջանական զինուժի կողմից վերջին սադրանքը տվյալ կորպուսի պաշտպանության գոտում՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ձևավորված պաշտպանական նոր բնագծում, տեղի է ունեցել հուլիսի 28-ին, երբ հակառակորդը դիվերսիոն հարձակում էր իրականացրել Վարդենիսի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկի վրա, բայց հետ էր շպրտվել հայ դիրքապահների կողմից:

Այդուհանդերձ, ադրբեջանական զինուժի վարքագիծը, չնայած պատերազմից հետո ռազմաքաղաքական իրադրության և շփման գծի զգալի փոփոխություններին, զորամիավորման հրամանատարի տեղակալի խոսքով՝ չի փոխվել:

«Հակառակորդը մնում է նույն հակառակորդը», – շեշտեց գնդապետ Պետրոսյանը՝ շարունակելով. «2-րդ բանակային կորպուսը, որը զբաղեցնում է նշված բնագիծը, մարտունակ զորամիավորում է, ունակ է կատարելու իր առջև դրված ցանկացած խնդիր: Դա ապացուցվել է 44-օրյա պատերազմական գործողությունների ժամանակ: Մասնավորապես հիմա բանակային կորպուսը ունակ է չեզոքացնելու հակառակորդի կողմից իրականացվող ցանկացած սադրանք»:

Մեկնաբանելով հոկտեմբերի 14-15-ին Արցախում հակառակորդի կողմից հրադադարի խախտումները, որոնց հետևանքով հայկական կողմից հայ զինծառայողներ էին վիրավորվել, գնդապետ Հայկ Պետրոսյանը տեղեկացրեց, որ այդ միջադեպերը ոչ մի կերպ չեն անդրադարձել Գեղարքունիքի սահմանային գոտու վրա:

Զինվորականը նշել է, որ արցախյան հատվածի վերաբերյալ ինքն իրավասու չէ խոսելու: Իսկ ինչ վերաբերում է սահմանի տվյալ հատվածին՝ որպես զորամիավորման հրամանատարի տեղակալ հավաստիացրեց, որ հակառակորդի ցանկացած սադրանք համարժեք գնահատականի է արժանանալու հայկական զինուժի կողմից:

«Որպես երկարամյա ռազմական ծառայություն անցած ռազմական գործի մասնագետ կարող եմ վստահեցնել, որ հակառակորդը գնահատում է իր առջև կանգնած զորամիավորումներին, զորամասերին: Եթե նա գիտակցի, որ կարող է ինչ-որ մի խնդիր կատարել՝ հաստատ անելու է: Մենք դա թույլ չե՛նք տալիս, կանխարգելու մենք համապատասխան գործողություններով», – «Արմենպրես»-ին հայտնել է գնդապետ Պետրոսյանը:

Ըստ Արցախի Պաշտպանության բանակի հաղորդագրության՝ հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը կրակ էին բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել վեց զինծառայող: Հետո հայտնի դարձավ, որ դեպքը տեղի էր ունեցել Արցախի Մարտունու շրջանի Նորշեն գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում: Իսկ հոկտեմբերի 15-ի առավոտյան ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները կրակել էին Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի վրա։ Բարեբախտաբար, հայկական կողմից ոչ ոք չէր տուժել: