Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
Հասարակություն
16.10.2021 | 13:32Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նանա Դալլաքյանի և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Հովհաննիսյանի երդման արարողությունը, տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ նրանք կարդարացնեն իրենց նկատմամբ վստահությունն ու բարձր պատասխանատվությամբ կկատարեն իրենց պարտականությունները: