Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է, որ ադրբեջանական կողմը կրակ է բացել Արցախի ՊԲ-ի սանիտարական մեքենայի ուղղությամբ

Լուրեր

06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
Բոլորը

Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է, որ ադրբեջանական ԶՈՒ-ի ստորաբաժանումները այսօր առավոտյան կրակել են Արցախի ՊԲ-ի սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, բնականաբար իր ոճում, Ադրբեջանի ՊՆ-ն հայկական կողմին է մեղադրել «ահաբեկչական սադրանք»-ի մեջ այն էլ՝ շտապօգնության մեքենայի օգտագործմամբ։

«Հոկտեմբերի 15-ի առավոտյան «հայկական անօրինական զինված» ստորաբաժանումները հերթական ահաբեկչություն-սադրանքի փորձն են կատարել շտապօգնության քաղաքացիական մեքենայի օգտագործմամբ Մարտակերտի ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ «ադրբեջանցի զինծառայողների զգոնության և ձեռնարկված միջոցառումների արդյունքում այդ փորձը կանխվել է»։

Փաստացի, ադրբեջանական կողմն ընդունում է, որ խախտել է հրադադարը ու կրակել շտապօգնության մեքենայի ուղղությամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն էր տարածել, որ հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան: Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։

 

Էմմա Չոբանյան