«ԵվրոԱսֆալտ»-ը հերքել է Սիմոնյան կրտսերի կապն ընկերության հետ. Ալեն Սիմոնյանն անդրադարձել է իր և եղբոր մասին արված հրապարակումներին

Լուրեր

18.01.2026 | 16:17
Կյանքից հեռացել է ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Մուրադ Հասրաթյանը
18.01.2026 | 15:52
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնում է Գյումրիում
18.01.2026 | 15:30
Իլոն Մասկը հայց է ներկայացրել OpenAI-ի և Microsoft-ի դեմ՝ պահանջելով մինչև 134 միլիարդ դոլարի փոխհատուցում
18.01.2026 | 15:00
WP․ Պենտագոնը պատրաստվում է դեսանտայիններին ուղարկել Մինեսոտա
18.01.2026 | 14:06
Թրամփը ցանկանում է մեկ միլիարդ դոլար երկրներից՝ իր ստեղծած Խաղաղության խորհրդում մշտական անդամակցության համար
18.01.2026 | 13:48
Օդի ջերմաստիճանը հունվարի 20-22-ին կնվազի 7-10 աստիճանով
18.01.2026 | 13:25
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար
18.01.2026 | 13:09
Նույն ընտանիքից զորակոչվեցին երկու ժամկետային զինծառայող՝ իգական և արական սեռի
18.01.2026 | 12:49
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Դանիել Երաժիշտը 80 տարեկան է
18.01.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Վայոց Ձորի մարզում
18.01.2026 | 11:10
ԵՄ երկրների դեսպանները հավաքվում են արտակարգ նիստի․ պատճառը Թրամփի հայտարարությունն է
18.01.2026 | 10:59
Թրամփը հայտարարել է Եվրոպայի ութ երկրների համար 10% մաքսատուրքի սահմանման մասին՝ Գրենլանդիայի պատճառով
18.01.2026 | 10:13
Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները
17.01.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈՒՄ․ ՀՀ-ն ինչպե՞ս է կատարել ԵՄ-ի հետ CEPA համաձայնագիրը․ մշտադիտարկման արդյունքներ
17.01.2026 | 19:51
Մասյացոտնի թեմի հոգևորականները հայտարարությամբ աջակցում են Մայր Աթոռին և թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահին
Բոլորը

Վերջին օրերին մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Ապարան համայնքի ներհամայնքային ճանապարհներն ասֆալտապատելու մրցույթը հաղթել և համայնքապետարանի հետ պայմանագիր է կնքել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կրտսեր եղբորը՝ Կառլեն Սիմոնյանին պատկանող ընկերությունը։ Մրցույթին մասնակցել է 5 ընկերություն, սակայն աշխատանքների ամենամատչելի տարբերակը՝ 239 մլն դրամ, առաջարկել է «ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ն։

Ըստ մամուլի հրապարակումների՝ Կառլեն Սիմոնյանը հենց այս ընկերության սեփականատերն է։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմում է 287 մլն դրամ՝ ներառյալ 20% ավելացված արժեքի հարկը։

Ըստ «Հետք» պարբերականի ուսումնասիրության՝ 2020 թվականի մարտի 18-ին հիմնադրված «ԵվրոԱսֆալտ» ընկերությունը հասցրել է 16 անգամ հայտ ներկայացնել ՏԿԵՆ-ի, Արթիկի, Աշտարակի և Ապարանի համայնքապետարանների հայտարարած մրցույթներին, որոնք բոլորն էլ վերաբերել են ճանապարհների վերանորոգմանը: 16 հայտից միայն 4-ն են դրական գնահատվել, մյուսները մերժվել են, բայց դրական գնահատվածներից էլ 2-ի դեպքում է ՓԲԸ-ն հաղթող ճանաչվել:

Ըստ նույն ուսումնասիրության՝ «ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ն գրանցված է Երևանի Արտաշիսյան փողոցում: Կառլեն Սիմոնյանը գլխավոր տնօրեն է դարձել 2020-ի հուլիսին, իսկ մինչ այդ՝ 4 ամիս ղեկավարը եղել է մոսկվացի Տիգրան Խաչիկի Հարությունյանը: ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը 50 հազար դրամ է, 90 տոկոսի բաժնետերը երևանցի Սվետլաննա Կամոյի Պողոսյանն է, իսկ մնացած 10 տոկոսինը՝ ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի բնակիչ Լուսիկ Շահենի Գևորգյանը:

Մամուլում հայտնված այս տեղեկություններից հետո «ԵվրոԱսֆալտ» ընկերությունը հայտարարություն է տարածել, ըստ որի, Սիմոնյան եղբայրները որևէ առնչություն չունեն ընկերության հետ և մրցույթում հաղթելը չի պարունակում կոռուպցիոն ռիսկ։

«Ընկերությունը հիմնադրման օրվանից մասնակցել է մի քանի տասնյակ մրցույթների և բազմիցս չի կարողացել շահեկան գին առաջարկել: Վերջերս ընկերությունը երկու մրցույթ է շահել, որի առաջարկած գինը ի սկզբանե չի ենթադրում շահույթ: Ընկերությունն այդ կերպ փորձում է իր տեղը գրավել արդեն գոյություն ունեցող մեծ խաղացողների շարքում»,- նշվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Ըստ ընկերության՝ Սիմոնյան եղբայրները երբևէ չեն էլ ունեցել որևէ մասնաբաժին։ Թեև Կառլեն Սիմոնյանը չունի մասնաբաժին, սակայն նա այս ընկերության տնօրենն է։ «Նշված մրցույթների դրական կամ բացասական արդյունքները որևէ կերպ չեն կարող և չեն արտահայտվում Կառլեն Սիմոնյանի աշխատավարձի չափի վրա»,- հայտնում են «ԵվրոԱսֆալտ»-ից։

Նշված ընկերության սեփականատերերն են Սվետլանա Պողոսյանը և Գրետա Թադևոսյանը․ երկուսն էլ հավասար մասնաբաժին ունեն։ «Ինչ վերաբերում է «Եվրոասֆալտ 1» ՓԲ ընկերությանը, ապա այդ ընկերությունը ստեղծվել է հողամասի առուվաճառքի կազմակերպման համար: Սիրուշ Դավթյանը հիմնադրել է ընկերությունը՝ կանոնադրական կապիտալում ներդնելով իրենց ընտանիքին պատկանող հողամասը, որից հետո «Եվրոասֆալտ 1» ՓԲ ընկերության բոլոր բաժնետոմսերը ձեռք է բերել Գրետա Թադևոսյանը: Ներկայիս դրությամբ հողամասի տարածքում կառուցվել է ասֆալտի արտադրության գործարանը, իսկ տարածքը վարձակալել է «Եվրոասֆալտ» ՓԲ ընկերությունը:

Բաժնետոմսերի առուվաճառքից հետո Սիրուշ Դավթյանը որևէ առնչություն չի ունեցել այս երկու ընկերությունների հետագա գործունեության հետ»,- մանրամասնել են «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ից։

Ալեն Սիմոնյանը ևս անդրադարձել իր և եղբոր շուրջ ստեղծված խոսակցություններին․ վերջինս ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ դրանք անտեղի շահարկումներ են։

 

Արփի Հակոբյան