Բաքուն կավելացնի Թուրքիա մատակարարվող գազի ծավալը

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիան ու Ադրբեջանը առևտրային համաձայնագիր են կնքել, որով լրացուցիչ 11 մլրդ խորանարդ մետր գազ կմատակարարվի Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղով։ Այս մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ, նախարարը տեղեկացրել է, որ համաձայնագիրը ուժի մեջ է մինչև 2024 թ-ը։ Նա նաև նշել է, որ Թուրքիան նշանակալի առաջընթացի է հասել բնական գազի լրացուցիչ մատակարարումների հարցում։

«Հաջողությամբ ընթանում են բանակցությունները բնական գազի պահանջարկը բավարարելու համար, որը հավանաբար կաճի ձմռան մոտենալուն պես։ Փաստացի գազ մատակարարող բոլոր երկրների իշխանությունները հայտարարել են, որ կապույտ վառելիքի մատակարարումները Թուրքիա կավելացվեն։ Այս իրադարձությունների շրջանակում մենք Ադրբեջանի հետ համաձայնագիր ստորագրեցինք Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղով լրացուցիչ ծավալների մատակարարման վերաբերյալ մինչև 2024 թվականը, խոսքը 11 միլիարդ խորանարդ մետրի մասին է»,-ասել է Դոնմեզը։

Հավելենք, որ տեղական մամուլում ավելի վաղ հրապարակումներ էին հայտնվել, որ ձմռանը Թուրքիան կարող է մարտահրավերների առաջ կանգնել, քանի որ բնական գազի պահանջարկն ավելանում է, իսկ գազային պայմանագրերի ժամկետները՝ լրանում։

Էմմա Չոբանյան