Ռուսական ընկերություններն Արցախի գրավյալ տարածքներում Ադրբեջանի հետ համատեղ էներգետիկ նախագծեր կիրականացնեն

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ռուսական ընկերությունները հետաքրքրված են Ադրբեջանի հետ համատեղ հիդրոէլեկտրակայանների ու էներգետիկ այլ օբյեկտների կառուցման, արդիականացման ու վերականգնման նախագծեր իրականացնել  Ղարաբաղում։ Այս մասին ասել է ՌԴ էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովն Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի հետ հանդիպմանը, ՌԴ էներգետիկայի նախարարությանը հղումով գրում են ադրբեջանական լրատվամիջոցները;

Շուլգինովն այդ կապակցությամբ նշել է, որ մշակվում է ռուսական էներգետիկ ձեռնարկությունների գործանական առաքելության կազմակերպման հարցը Արցախ՝ իրավիճակը գնահատելու ու ադրբեջանական կողմի հետ նշյալ նախագծերի իրագործման հնարավորությունը։ Նա տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում ՌԴ ու Ադրբեջանի կառավարությունների միջև  էներգետիկայի ոլորտում համագործակցության ընդլայնման համաձայնագրի ուղղությամբ։

Հանդիպմանը նաև Ռուսաստանի, Ադրբեջանի ու Իրանի էներգոհամակարգերի միավորման հարցն է շոշափվել։ Ռուս նախարարն ասել է, որ այժմ շարունակվում են աշխատանքները  Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի էներգոհամակարգերի միավորման հնարավորության ուսումնասիրման ուղղությամբ (Հյուսիս-հարավ էներգետիկ կամրջի նախագիծ):

«Առաջին փուլը պետք է լինի նախագծի տեխնիկատնտեսական հիմքնավորման մշակումը, համաձայնագրերը, որոնք արդեն ստորագրվել են մի շարք ընկերությունների հետ։ Որպես նախագծի մշակող ընտրվել է իրանական «Մոնենկո» ընկերությունը»,- ասել է Շուլգինովը։

Հավելենք, որ ռուսական ընկերությունները ցանկանում են Արցախի գրավյալ տարածքներում ոչ միայն էներգետիկ ծրագրեր իրականացնել։

Մասնավորապես, ռուսական «Կամազ» ընկերությունը պատրաստվում է առաջիկայում Ադրբեջանում  նոր սպասարկման կենտրոններ բացել ու արդիականացնել իր գործընկերոջ՝ «Գանձակի ավոմոբիլային գործարանի» ծառայությունների ցանցը։ «Կամազը» նաև ծրագրում է Արցախի գրավյալ Ջրականում սպասարկման նոր  կենտրոն կառուցել։

Էմմա Չոբանյան