ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունները միասնական եզրակացության են եկել՝ «հակազդելու դրսից «ժողովրդավարություն» բռնի կերպով արմատավորելու փորձերին»

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Հոկտեմբերի 13-ին Մոկսվայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների ու հետախուզության ծառայությունների հերթական նիստը՝ հետախուզական հարցերի վերաբերյալ։ Մարմնի աշխատանքներին մասնակցել են Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից պատվիրակություններ:

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն հայտնում է, որ «հանդիպմանը քննարկվել են ԱՊՀ երկրներում անվտանգության և կայունության ապահովման ոլորտում հատուկ ծառայությունների փոխգործակցության արդիական հարցերը՝ մեր պետությունների վրա Արևմուտքի ապակառուցողական ազդեցության և դրսից ժողովրդավարություն բռնի կերպով արմատավորելու փորձերի համատեքստում»:

Տեղեկացվում է, որ «հատուկ գերատեսչությունների ղեկավարները եկել են այն միասնական եզրակացությանը, որ այդ գործընթացներն ուղղված են ԱՊՀ երկրներում ներքաղաքական իրավիճակի ապակայունացմանը, համակարգված են և նպատակուղղված բնույթ ունեն: Դրանում ներգրավված ոչ կառավարական և միջազգային կազմակերպությունների համակարգողները արևմտյան հատուկ ծառայություններն են»: Այս առումով պայմանավորվել են այդ գործընթացներին հակազդելու համատեղ ջանքերի ակտիվացման անհրաժեշտության մասին, ասվում է հաղորդագրության մեջ:

Հանդիպման մասնակիցները նաև համաձայնեցրել են Աֆղանստանից եկող սպառնալիքների տեղայնացման և ահաբեկչության տարածման և փախստականների ներթափանցման հետ կապված արձագանքման և փոխազդեցության մեխանիզմները:

Տաթև Ֆռանգյան