Փոփոխություն՝ Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգում

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Կառավարությունը փոփոխություն է կատարել Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգում, համաձայն որի, այն մարզիկը ով տարկետված է զինվորական ծառայությունից կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման համաձայն մինչև վերջինիս 26 տարին լրանալը և ով տվյալ տարկետման ժամանակահատվածում կունենա կարգով սահմանված նոր նվաճումներ և հետևաբար ձեռք կբերի զինվորական ծառայությունից ազատման բացառիկ իրավունք՝ իր դիմումի համաձայն և ԿԳՄՍՆ համաձայնությամբ և ներկայացմամբ, կառավարության որոշմամբ կազատվի զինվորական ծառայությունից մինչև 26 տարին լրանալը, նվաճումն ապահովելուն հաջորդող զորակոչի ընթացքում:

Ըստ հիմնավորման՝ խնդիրն այն է, որ մարզիկներին տարկետումը տրամադրվում է մինչև վերջիններիս 26 տարին լրանալու օրը և դեպքեր են լինում (օրինակ՝ սույն թվականի դեկտեմբերին ծանրամարտի աշխարհի առաջնություն), երբ մարզիկի 26 տարին լրանալու օրը լինում է մրցաշարին մոտ և վերջինիս անձնագրի վավերականությունը չի բավարարում մրցաշարին մասնակցելու համար, իսկ հերթական զորակոչի ժամկետը լինում է մրցաշարից հետո (տվյալ դեպքում հունվար-փետրվար ամիսներին) և ստացվում է, որ այն մարզիկը ով տվյալ զորակոչին ազատվելու է զինվորական ծառայությունից հնարավորություն չի ունենում մասնակցելու մրցաշարին: