Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հետ է կանչվել զբաղեցրած պաշտոնից
Քաղաքականություն
13.10.2021 | 16:55ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահի հրամանագրով Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հետ է կանչվել զբաղեցրած պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.
Արտաշես Թումանյանին հետ կանչել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: