Ալիևը հայտարարել է, որ դիմել են ռուսական իշխանություններին՝ Արցախ օտարերկրացիների «անօրինական» այցերի հարցը լուծելու համար

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ադրբեջանը ռուսական կողմից սպասում է Լեռնային Ղարաբաղ օտարերկրյա քաղաքացիների «անօրինական այցերի» հարցի լուծումը։ Այս մասին իտալական La Repubblica պարբերականի հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ընդհանուր առմամբ, մենք գոհ ենք ռուս խաղաղապահների գործունեությունից։ Պատերազմը մոտ մեկ տարի առաջ է ավարտվել, ու ռուս խաղաղապահները տեղակայված են Ադրբեջանում՝ «Ղարաբաղյան շրջանում»։ Իրավիճակն այս փուլում կայուն է՝ բացառությամբ մի քանի աննշան միջադեպերի, և մենք ընդհանուր առմամբ գոհ ենք», – ասել է Ալիևը՝ նշելով, որ միաժամանակ առկա են որոշ հարցեր, որոնք լուծում են պահանջում։

«Մասնավորապես, առկա է օտարերկրացիների հարցը, որոնք պետք է Ադրբեջանից թույլտվություն ստանան՝ այցելելու ադրբեջանական տարածքներ, որը գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում»,- ասել է Ալիևը։

Նա նաև ասել է, որ չնայած Լեռնային Ղարաբաղ այցելող «այսպես ասած, տուրիստների թիվը նվազել է, օտարերկրացիների մի մասը դեռևս ապօրինաբար թափանցում է Ադրբեջանի տարածք»։

«Մենք այդ մասին տեղեկացրել ենք ռուսական իշխանություններին, ՊՆ-ին, որպեսզի նման դեպքերին վերջ դրվի։ Այս և մի շարք այլ հարցեր լուծում են պահանջում»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Էմմա Չոբանյան