ՄԻԵԴ-ն ընդդեմ ՌԴ-ի որոշումներ է կայացրել

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճիռ է կայացրել, համաձայն որի՝ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը պարտավոր է Ռուսաստանի երկու քաղաքացիների, որոնց որդիները բանակում ծառայելիս ինքնասպան են եղել, վճարել ավելի քան 45 հազար եվրո: Այս դատավճռի համաձայն `Լյուդմիլա Սելիպետովան կստանա 18,7 հազար եվրո, իսկ Նատալյա Բոյչենկոն` 26 հազար եվրո, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

2006 թվականի մարտի 22-ին Նատալյա Բոյչենկոյին տեղեկացրել են, որ իր որդին ՝ Սերգեյը, որը 2005 թվականից Պրիմորիեում որպես լեյտենանտ եղել է պայմանագրային զինծառայող, ինքնասպան է եղել: Զորամասում իրականացված ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ Բոյչենկոյի հոգեկան վիճակի վրա ազդել են մայոր Դ-ի կողմից իրեն ուղղված վիրավորանքներն ու ահաբեկումները։

2006 թվականի մարտի 31 -ին հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու (Քրեական օրենսգրքի 110 -րդ հոդված) վերաբերյալ, որը փակվել է երեք ամիս անց, և Նատալյա Բոյչենկոյի բողոքից հետո կրկին վերաբացվել: Մահացածի համածառայակիցները հարցաքննության ժամանակ հայտարարել էին, որ լեյտենանտը ինքնասպան է եղել աշխատանքի դժվարությունների և ծառայության մեջ հիասթափության պատճառով, քանի որ զորամասը գտնվում է մեծ քաղաքներից հեռու: Արդյունքում, 2007 թվականի հուլիսի 2 -ին քրեական գործը կրկին կարճվել է ՝ Սերգեյ Բոյչենկոյի հրամանատարների անօրինական գործողությունների ու ապացույցների բացակայության պատճառով, որոնք կարող էին լեյտենանտին հասցնել ինքնասպանության:

Լյուդմիլա Սելիպետովայի որդին ծառայության է զորակոչվել 2007 թվականի հունիսի 20 -ին: Նա ծառայել է Վլադիկավկազում: 2008 թվականի օգոստոսի 7 -ին մորը հայտնել են նրա մահվան մասին, և նույն օրը քրեական գործ է հարուցել ինքնասպանության գործով: 2009 թ. մարտի 13 -ին քրեական գործը կասեցվել է, քանի որ զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեջ կասկածվող անձինք չեն պարզվել: Դրանից հետո գործը վերաբացվել և փակվել է ևս հինգ անգամ, մինչև որ վերջնականապես փակվել է 2015 թվականին:

Դժգոհ լինելով իրենց որդիների ինքնասպանության վերաբերյալ հետաքննության անցկացման եղանակից` Նատալյա Բոյչենկոն և Լյուդմիլա Սելիպետովան հայցեր էին ներկայացրել ՄԻԵԴ:

Տաթև Ֆռանգյան